К основному контенту

Պատմություն


Դսեղ համայնքը գտնվում է ՀՀ Լոռու մարզի նախկին Թումանյանի շրջանի վարչական տարածքում, Երևան-Վանաձոր-Թբիլիսի մայրուղուց 8կմ հեռավորության վրա, Դեբեդ գետի աջափնյա սարահարթի վրա: Բնակավայրի հեռավորությունը Վանաձոր մարզկենտրոնից 28 կմ է, Երևանից` 145 կմ: Գյուղը հյուսիսից սահմանակցում է Քարինջի, Թումանյանի և Ծաթերի համայնքային հողերին, արևելքից` Դսեղի անտառտնտեսության, իսկ արևմուտքից` Գուգարքի անտառտնտեսության անտառային հողերին:
Համայնքի վարչական տարածքը գտնվում է ծովի մակերևույթից 829-2186մ բարձրությունների վրա, որը և հանգեցրել է կլիմայական պայմանների ընդգծված տարբերության ներքին, միջին և վերին հատվածներում:
Համայնքի վարչական տարածքը 01.07.2011թ. տվյալներով կազմում է 3901 հա, որից բնակելի կառույցների տակ 150 հա, պահուստային հողեր 103հա,  գյուղատնտեսական նշանակության  հողեր 2096 հա,   արդյունաբերության, տրանսպորտի, կապի, պաշտպանության և այլ նշանակության հողեր 256,2 հա, բնապահպանական, առողջապահական, հանգստավայրերի, մարզական և պատմամշակութային նշանակության հողեր 60,2 հա,  անտառային և ջրային ֆոնդի հողեր 1525,1 հա:
Համայնքի բնակչության թիվը 2607 մարդ է (1226 արական, 1381 իգական), տնտեսությունների թիվը 728, թոշակառուների թիվը 400, նպաստառուներինը` 71 մարդ: Համայնքի վարչական տարածքում գործում են մեկ միջնակարգ դպրոց, որտեղ սովորում են 305 աշակերտներ (38 ուսուցիչ), մանկապարտեզ, առողջության կենտրոն, մշակույթի տուն, քարի մշակման 4 արտադրամասեր և 12 խանութ-կրպակներ: Համայնքում  գործում են խմելու ջրի  2 ջրավազաններ, յուրաքանչյուրը 500 խմ տարողությամբ:
Թեև գյուղը գազաֆիկացված է և տնտեսությունների մոտ 95%-ը ապահովված է բնական գազով, սակայն բնակիչների մեծ մասը ջեռուցման նպատակով օգտագործում է  վառելափայտ, որը համեմատաբար էժան է (թափուկ):
Համայնքի բնակչության եկամտի աղբյուրը անասնապահական և բուսաբուծական մթերքների արտադրությունն է: Համայնքում հաշվառված է 1141 խոշոր եղջերավոր անասուններ, 383 գլուխ խոզեր,  484 ոչխարներ, 26 այծեր,  586 մեղվափեթակներ, թռչուններ` 3320 թև և 81 հատ ձի:

 

Դպրոց

1853 թվականին, Զաքար քահանա Եգանյանի հովանավորությամբ Դսեղում բացվել էր երկսեռ դպրոց: 1859-64թթ. գյուղի դպրոցն ունեցել է միայն արական դասարան: Այնուհետև շուրջ 10 տարի գյուղում դպրոց չի եղել: 1877թ. տիրացու Գրիգոր (Գրիշկա) Թումանյանը՝ բանաստեղծի հորեղբայրը, իր տանը հավաքում է երեխաներին և գրագիտություն սովորեցնում: Հովհ. Թումանյանը գրել-կարդալ սովորել է Գրիշկա բիձու դպրոցում:«Կակաչից թանաք էինք շինում, իսկ տետրերը բերում էինք Թիֆլիսից»,– հիշում է բանաստեղծը: 1878թ. բանաստեղծի մոր նախաձեռնությամբ գյուղում բացվում է Սահակ վարժապետի դպրոցը, որը գործել է հավանաբար 2-3 տարուց ոչ ավելի: Սկսած 1891թ.՝ գյուղի դպրոցը գործել է առանց ընդհատվելու: XX դարի սկզբին դպրոց հաճախողների քանակն այնքան մեծ էր, որ եկեղեցու տրամադրած մեկ սենյակն այլևս չէր բավականացնում: 1904թ. Հովհ. Թումանյանի նախաձեռնությամբ գյուղում կառուցվում է հինգ սենյակներից բաղկացած դպրոցական շենք՝ հին դպրոցը, որը մինչև 1970 թվականը ծառայում է իր նպատակին: 1910 թվականին դպրոցի 5 դասարաններում արդեն սովորում էր 50 աշակերտ՝ 40 տղա և 10 աղջիկ: Դպրոցի առաջին աշխարհիկ դասատուն եղել է Երևանի Գարանյան դպրոցի շրջանավարտ Կատարինա Մամիկոնյանը: 1912-1913 ուսումնական տարում Դսեղի դպրոցում դասավանդվել է 4 առարկա՝ գրաճանաչություն, թվաբանություն, կրոն և ռուսաց լեզու: Դասը տևել է մեկ ժամ: Օրվա ընթացքում պարապել են 4 դաս՝ 20-ական րոպե ընդմիջումով: Կրոնը դասավանդել է գյուղի քահանաներից մեկը, մյուս դասատուներից հայտնի է դրսից հրավիրված Հայկանուշ Տեր-Մանվելյանի անունը: Եթե մի տնից դպրոց են հաճախել  երկու երեխա, ապա նրանց ուսման վարձը ինչ-որ չափով զեղչվել է: 1932-37 թվականների ընթացքում բարձր դասարանների աշակերտների պարապմունքներն անց են կացվել մասնավոր տներում, որովհետև նույնիսկ երկհերթ աշխատանքի դեպքում անգամ դասասենյակները չեն բավականացրել: 1932թ. մասնավոր տներում պարապել է 11 խումբ:  1937թ. Դսեղի դպրոցը տվել է միջնակարգ կրթությամբ իր առաջին շրջանավարտները : 1938թ. հին դպրոցի հարևանությամբ կառուցվում է միջնակարգ դպրոցի գեղեցիկ ու բարեկարգ երկհարկանի նոր շենքը: Շենքը նախատեսված էր 300 աշակերտի համար և ուներ ֆիզկուլտ դահլիճ, գրադարան, ֆիզիկայի և քիմիայի կաբինետներ: Օժանդակ օբյեկտները՝ պիոներ տունը, փայտամշակման արհեստանոցը և պահեստները, տեղադրված էին «հին շենքում»: 1963թ. դպրոցն ունեցել է 40 ուսուցիչ և 950 աշակերտ:
Դսեղի միջնակարգ դպրոցը 1950-70-ական թվականներին եղել է շրջանի հեղինակավոր կրթօջախներից մեկը: Մինչև 1970-ական թվականները վաստակավոր ուսուցչի կոչմանն արժանացել է 3 հոգի՝ Հայկուշ Պողոսյանը, Ռեբեկա Նավասարդյանը  և Մանիկ Հարությունյանը:
Դպրոցի նոր մասնաշենքը կառուցվել է 1972թ.-ին և նախատեսված էր 660 աշակերտի համար: Այն  հիմնանորոգվել է 2011թ.-ին: Միջնակարգ դպրոցն իր  գործունեության ողջ ընթացքում տվել է 32 մեդալակիր շրջանավարտ, որից 13-ը՝ ոսկի, 19-ը՝ արծաթե:

Մշակույթի տուն

Դսեղի  մշակույթի տան շենքը կառուցվել է 1969թ. Հովհ. Թումանյանի 100-ամյա հոբելյանի առիթով: Այդ նույն թվին դսեղցի նկարիչ-քանդակագործ Յուրի Առաքելյանը գունավոր ապակիներից հավաքում է Հովհ. Թումանյանի դիմանկարը, որը մինչ օրս պահպանվում է մշակույթի տանը:  2009թ. հիմնանորոգվել է շենքը, ապահովվել ջեռուցման համակարգով, դահլիճը  համալրվել հանդիսատեսի աթոռներով:
Շուրջ  7 տարի է, ինչ Դսեղի մշակույթի տանը գործում է «Զարթոնք» ազգագրական  պարային համույթը, որն իր ելույթներով հանդես է գալիս ոչ միայն գյուղի մշակութային  միջոցառումների ժամանակ (Թումանյանական օրեր, Տիկնիկային թատրոնների միջազգային  փառատոններ, պետական և ազգային տոներին նվիրված միջոցառումներ),  այլ նաև գյուղից  դուրս:  Միայն վերջերս խումբը ապահովվեց պարային տարագներով, որոնք   ձեռք են բերվել Քաունթերփարթ ինթերնեշնլ կազմակերպության դրամաշնորհային ծրագրի  միջոցով և Դսեղի գյուղապետարանի ներդրումով:
Սկսած 2006թ. Դսեղում անց է կացվում  Տիկնիկային  թատրոնների միջազգային ամենամյա  փառատոն «Թումանյանական հեքիաթի օր» թեմայով:  Փառատոնը կազմակերպում է Տիկնիկային գործիչների միության նախագահ Արմեն Սաֆարյանը: Հրաշալի է անցկացվում փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը  գյուղի հրապարակում` բացօթյա տոնախմբություն, զանազան մրցանակային խաղեր,  ամենուր հեքիաթների հերոսներ ու կերպարներ և երեկոյան հրավառություն: Փառատոնի ժամանակ տիկնիկային խմբեր ու գործիչներ են գալիս 16 երկրներից և Հայաստանի տարբեր վայրերից: 6 օր շարունակ օրեկան 5-6 ներկայացումներ ու վարպետության դասեր են անցկացվում Դսեղի մշակույթի տան և գյուղապետարանի դահլիճներում: Այստեղ են գալիս Հայաստանի  քաղաքներից ու գյուղերից մեծեր  ու փոքրեր: Այդ օրերին արտերկրացի ու հայ դերասաններն ու հյուրերը հյուրընկալվում են դսեղցիների տներում` վայելելով տանտերերի ջերմ վերաբերմունքը: Փառատոնի մեկնարկման երկրորդ տարին գյուղում հիմնվեց  «Կաթիլ» տիկնիկային թատրոնի խումբը:  Խմբի ղեկավարն է դպրոցի գերմաներենի  ուսուցչուհի  Սուսաննա  Թումանյանը:
Մշակույթի տանը սկսած 2006թ. գործում է Երիտասարդական գործունեության ակումբ: 2011թ. խումբը վերանվանվեց Երիտասարդական  նախաձեռնությունների ակումբ: Խմբում ընդգրկված են 30 երիտասարդներ, ովքեր  ակտիվորեն մասնակցում են համայնքի զարգացման գործընթացին, իրականացնում տարբեր քաղաքացիական միջոցառումներ, կազմակերպում շաբաթօրյակներ, ծառատունկեր ու ակցիաներ: Ակումբը  Քաունթերփարթ  Ինթերնեշնլի և գյուղապետարանի ֆինանսավորմամբ իրականացրել է մի շարք ծրագրեր` «Պարային տարազի ձեռք բերում», «Մայիսյան հաղթանակներին  ընդառաջ», այժմ  էլ  ընթացքի մեջ է բնապահպանական ճամբարի կազմակերպում  ծրագրի  մշակումը: Իրականացրել է նաև  Երիտասարդական  այգու  հիմնում  ծրագիրը:
Մշակույթի տունն արդեն երկրորդ տարին է, ինչ համագործակցում է Խաղաղության կորպուսի կամավոր Մերի Հարթի հետ, ով Դսեղ գյուղում է օգնելու մշակել և իրականացնել համայնքային զարգացման ծրագրեր:  Մերի Հարթիի  կողմից մշակույթի տանն իրականացվում են անգլերենի անվճար պարապմունքներ, որին մասնակցում են թվով  30 աշակերտներ:
Համայնքում անց են կացվում նաև հիշատակի օրերին նվիրված երթեր ու մոմավառություններ:
Մշակույթի տան շենքում է գտնվում գյուղի գրադարանը, որն ունի 11000 կտոր գիրք և գրականություն: Այստեղ օրեկան հաճախում են 25-30 այցելուներ, ովքեր օգտվում են հանրագիտարաններից, մասնագիտական ու գեղարվեստական գրքերից:

Ամեն տարի Դսեղ համայնքը մասնակցում է «Լոռվա բերքի տոն»  տոնակատարությանը` ներկայացնելով ավանդական ուտեստներ, բերք ու բարիք, ձեռագործական  իրեր  և մշակութային կատարումներ: Ի դեպ, 6 տարի շարունակ Դսեղն զբաղեցրել է «Լավագույն համայնքների» շարքը:Դսեղի համառոտ պատմությունը



Մեր գյւղն էն է , որ հպարտ,
Լեռների մեջ միգապատ.
Խոր ձորեոի քարափին…
Շատ գեղեցիկ է նկարագրել Թումանյանը Լոռու մարզի Դսեղ գյուղը
,որտեղ և ծնվել է հենց ինքը` ամենայն հայոց բանաստեղծը:Դսեղում
եմ ծնվել նայև ես , ինչի համար հպարտ եմ ու երջանիկ:Ինչպես նշեցի , Դսեղը գտնվում է Լուռու մարզում,հետևաբար մենք սկզբից կծանոթանանք Լոռու մարզին:Լոռին Հայաստանում մեծությամբ երրորդ մարզն է` 3789 կմ2 տարածքով ,զբաղեցնելով Հայաստանի տարածքի 12.7 %-ը:283.9 հազ. մարդ բնակչությամբ այն զիջում է միայն Երեվանին,2001 թվականի մարդահամարի տվյալներով:Հյուսիսից մարզը սահմանակից է Վրաստանին,արևմութքից Շիրակի,արևելքից Տավուշի,հարավից Արագածոտնի և Կոտայքի մարզերին:Լոռին համնկնում է պատմական Գուգարաց աշխարհի Տաշիր գավառի հետ:Այն իր մեջ ընդգրկում է Լոռու սարահարթը և Դեբեդ գետի հովիտը, հյուսիսից շրջապատված է Վիրահայոց, հարավից ` Բազումի,արևմուտքից` Ջավախքի, արևելքից` Գուգարաց լեռնաշղթաներով:Բազմաթիվ լեռնային առվակների հետ մեկտեղ ,Լոռու մարզով հոսում են նաև Դեբեդ, Ձորագետ,Փամբակ և Աղստև գետերը:Լոռին հայտնի է իր հարուստ անտառներով ու գեղատեսիլ բնությամբ ։ Լոռու մարզն ունի նաև շատ հարուստ կենդանական և բւսական աշխարհ:Լոռվա անտառներում ժայռերի վրա քարից –քար են ցատկոտում հայկական ոչխարները` մուֆլոնները, անտառներում վայրի վարազներին ու եղջերուներին հետապնդում են հովազներն ու լուսանները, հաճախ են հանդիպում նաև նապաստակներ,գայլեր,աղվեսներ և ուրիշ շատ ու շատ կենդանիներ:Իսկ թռչուններից հանդիպում են`արծիվներ,անգղներ,ագռավներ,վայրի աղավնիներ,տատրակներ,ճնճղուկներ և այլն:Գետերում լողում են ձկներից`կարմրախայտը,բեղլուն,իսկ լճերում հանդիպում են կարաս,ծածան և խեցգետիններ:Մարզը հարուստ է պատմամշակութային հուշակոթողներով: Եթե ասւմ ես Լոռի,ակամայից մտաբերում ես Հաղպատի և Սանահինի վանական համալիրները,Օձունի եկեղեցին,և իհարկե Թումանյանի տուն-թանգարանը Դսեղում:Չմոռանանք նշել նաև ներկայիս Ստեփանավանի տարածքում գտնվող Լոռե քաղաք-ամրոցի բերդի մասին,ինչը մասամբ պահպանվել է:Հենց վերոհիշյալ քաղաք-ամրոցի հետ է կապված ներկայիս Լոռու մարզի անունը:Լոռին շատ կարևոր դեր է ունեցել 1918 թվականին Հայաստանի առաջին հանրապետության ձևավորման գործում:1918 թվականի մայիսյան հերոսամարտերի շարքում Ղարաքիլիսայի հերոսամարտը բացառիկ նշանակություն է ունեցել:Նժդեհը գրել է <<1918 թվականի մայիսի վերջին վարել եմ Ղարաքիլիսայի ճակատամարտը:Առանց Ղարաքիլիսայի ճակատամարտի ոչ թե այսօրվա խորհրդային Հայաստանը, այլև այդ երկրամասի վրա այսօր ապրող հայ չեինք ունենա:Ղարաքիլիսայի եռօրյա հերոսամարտը գլխովին փրկեց Արարատյան հայությանը և հիմք դրեց հայկական պետությանը:>>1919 թվականի խորհրդարանի նախագահ Ավետիս Ահարոնյանը Ղարաքիլիսայի հերոսամարտը համարել է 20-րդ դարի ավարայր:Լոռու մասին անվերջ կարելի է խոսել,բայց արդեն ժամանակն է ,որ անդրադառնանք իմ շատ սիրելի ծննդավայրին`Դսեղին:Դսեղը գտնվում է Լոռու սարավանդի հարավարևելյան մասում`Դեբեդ գետի աջափնյա բարձրադիր կղզու վրա:Հայրենի բնաշխարհն ահա թե ինչպես է ներկայացրել Հովհաննես Թումանյանը.<<Դսեղը յուր անառիկ ու չքնաղ դիրքով նման է մի բնակերտ ամրոցի:Նրա փոքրիկ հարթավայրը շրջափակված ու ամրացված է հարավից անտառապատ սարերով , իսկ մնացած երեք կողմերից ` խոր ձորերով:Դսեղի հանդի սահմանները հարավից սկսվում են զովասուն բարձր լեռներով, հյուսիսում վերջանում անդնդախոր ձորերով:Հարավային սահմանում ` Քոշաքարի ժայռոտ կատարին կատարին ,թռչկոտում է քոշը `վայրի այծը և բուսնում է ղանձիլ ,իսկ հյուսիսում ` <<Ձաղի Ձորում>>, ապրում է կարիճ և հասնում է խաղող:
Այս երկու սահմանների մեջ կան թանձրախիտ ,կւսական անտառներ ,որ կացնի ձայն չեն լսած,ուր ծառերի փչակներում բույն է դնում մեղուն,րալաներում ազատ վխտում են էրեները ,մոռուտներում ինքնիշխան կառավարում է արջը,և շամբուտներում հանգիստ ապրում է վարազը>>:
Դսեղի հաղատարածքը կազմում է 4872.5 հեկտար,որից 1418-ը պետական անտառն է,իսկ 2546-ը ` գյուղատնտեսական հողեր :1978 թվականին վարելահողերը 779.5 հա էր,այգիները` 71 հա,խոտհարքները`985.5հա,արոտները` 710հա:Մնացած 908.5 հեկտարը ճանապարհներն էին և ճօգտագործվող մակերեսները:
Դսեղ անունն առաջին անգամ հիշատակվում է 15-րդ դարի սկզբին:Հակոբ Գ Սսեցի կաթողիկոսը ` 1404-1411թթ. Դսեղը հիշատակում է Սանահինի հարկատուների ցուցակում:Գոյություն ունի Դսեղ անվան ստուգաբանության հետ կապված երկու տարբերակ.
Ա. Դսեղ նշանակում է դուրս տեղ,այսինքն`բնակավայրերից զատված,առանձնացված տեղ:
Բ. Ըստ ավանդազրույցների` ձորի գյուղերից տարբերելու համար սարահարթի գյուղը կոչել են Դրսի գեղ կամ Դսեղ:Մի շարք մարդկանց կարցիքով Դսեղղը նախկինում եղել է մեծ քաղաք `Զարինջա անունով:Նման կարծիք է հայտնել նաև Սերո Խանզադյանը:Դսեղի պատմությանը վերաբերվող աղբյուրներում,12-13-րդ դարերում կառուցված վանքերում ու մատուռների խաչքարերի ավելի քան 60 վերծանված վիմագրություններում չի հանդիպել ոչ Դսեղ,և ոչ էլ Զարինջա անվանումը,հետևաբար հավանական ենք համարում ,որ եթե եղել է Զարինջա անունը,ուրեմն եղել է մինչ 13-րդ դարը,քանզի 13-րդ դարից արդեն գըւղն անվանվել է Դսեղ:
Գյուղի աշխարհագրական կոորդինատներն են` հյուսիսային լայնության 40050` և արևելյան երկայնության 44048`:Դսեղն աչքի է ընկնում համեմատաբար մեղմ և խոնավ կլիմայով :Տարվա մեծ մասը գյուղը ենթարկվում է Միջերկրական և Սև ծովերի խոնավ օդային զանգվածների հոսքին,որոնք բերում են առատ տեղումներ:Տեղումների քանակը մեծ է մայիս-հունիս ամիսներին:Ամռան աշնան 2-րդ կեսին Դսեղում գերակշռում է ցածր խոնավությամբ տաք օդը:Դսեղում շատ են լինում կարկտահարություններ:Մինչև 1991 թ. Դսեղի Քարհանք կոչվող վայրում տեղադրված հակակարկտային կայանը հուսալիորեն պաշտպանում էր Դսեղի դաշտերն այդ աղետից:Սակայն Ղարաբաղյան պատերազմի տարիներին ԿՍ-19 տեսակի թնդանոթները տեղափոխվեցին ռազմաճակատ և գյուղացու ապրուստը մնաց <<երկնքից կախված>>:
Դսեղում երաշտ լինում է հազվադեպ:Բուսականության նորմալ աճի համար խոնավություն,ինչի շնորհիվ էլ հանդերն ու դաշտերը մինչև խոր աշուն ծածկված են փարթամ կանաչով:Դսեղում ձյան ծածկույթը հասնում է մնչև 80 սմ:
Դսեղից 2.5 կմ հարավ-արևելք`անտառի մեջ ,գտնվում է գյուղի ամենատեսարժան վայրերից մեկը`Ծովեր կոչվող լիճը:Այդ հեքիաթային խորհրդավոր լիճն ամեն տարի իր շուրջն է հավաքում հազարավոր զբոսաշրջիկների:Ծովերում պետք է լինես,տեսնես այն,որպեսզի կարողանաս հասկանաս նրա հմայքի բոլոր գաղտնիքները:Լիճը սնվում է իր տակից բխող աղբյուրներից և տեղումների հաշվին:Գյուղի շրջակայքում կան բազմաթիվ առվակներ ու գետեր:Ավելի մեծ են համեմատաբար `Ալերեքսը,Փամբակը, Դեբեդը, ՄԱրցիգետը,որոնք հոսում են խոր ձորերով :Ժամանակին նրանց վրա կառուցված են եղել ջրաղացներ,այժմ Ձորագետի վրա գործում է համանուն ՋԷԿ-ը,ինչն էլ հոսանքով ապահովում է գյուղին:
Գյուղի տարածքում հողերն ունեն արտահայտված գոտիականություն:Անմիջապես գյուղի տարածքում ընկած են լեռնատափաստանային սևահողերը:Մեծ տարացքներ են զբաղեցնում բարեխառն-խոնավ անտառների գորշ հողերը:Դրանցից բարձր ` զգալի տարածության վրա հանդիպում են մերձալպյան մարգագետնային դարչնագույն հողերը:Դսեղ յուղին պատկանող տարածքում բուսականությունը բազմազան է:
Ընդամենը 20-25 կմ տարածության վրա ուղղագիծ հոտիականությամբ հերթագայում են բուսականության 5 տիպեր`լեռնատափաստանային,անտառատափաստանային,լեռնաանտառային,մերձալպյան և ալպյան:Դսեղը հարուստ է նաև անտառներով,բնակիչների համար կենսական նշանակություն ունեն կաղնու և հաճարենու անտառները:նրանց պտղաբերման տարիներին մինչև խոր աշուն անասունները կերակրվում են թափվող պտուղներով:Անտառներին կից մարգագետիններում և շրջակա տարածքներում հանդիպում են 5 տասնյակից ավելի դեղաբույսեր`անանուխ,անթառամ,անիսոն,անմեռուկ և այլն:Բուսականության պես բազմազան է նաև կենդանական աշխարհը:Ձկներից հանդիպում են`կարմրախայտ,կողակ,արևելյան արագաշարժ,քուռի լերկաձուկ,քուռի բեղլու,արծաթափայլ կարաս,ծածան,նեղ ակցան գետի խեցգետին:
Սողուններն էլ ևս չեն զիջում իրենց բազմազանությամբ մնացածներին.Հիմնականում հանդիպում են`սովորական լորտու,բազմագույն սահնօձ,կովկասյան ագամա,ժայռային մողես,իլիկամողես,ճարպիկ մողես,շերտավոր մողես,միջին մողես:
Դսեղի շրջակայքում հանդիպում են նաև`նապաստակներ,աղվեսներ,գայլեր,եղջերուներ,եղնիկներ,լուսան ,արջ և այլն:
Իմ շատ սիրելի Դսեղը հնարավոր է ներկայումս չլիներ,եթե չլինեին այն մարդիկ,ովքր ամեն կերպ պաշտպանել են գյուղը տարբեր զավթիչների,թալանչիների հարձակումներից:Դսեղի համար նշանակալի դեր է ունեցել բոլորի կողմից շատ սիրված ,գյուղի ամենահարուստ բնակիչ Սոս կամ Սոսի Վանյանը:Նա ունեցել է ոչ միայն մեծ կալվածքներ Դսեղում,այլ նաև եղել է Բաքվի նավթահանքերի բաժնետեր:Սոսի շնորհիվ ընդարձակվել են Դսեղի արոտավայրերի սահմանները,գյուղի տարածքին է մոտեցվել երկաթուղին:Սոսի աշխատանքն առանձնապես գնահատելի է 1918թ. ,երբ թուրքական զինյալ ջոկատները զբաղեցնում էին Ծովի քարի գլուխ-Սարի գլուխ հատվածը:Այդ օրերին գյուղի մեծահարուստների խնդիրն էր սիրաշահել թուրք փաշաներին,այդ իսկ պատճառով Սոսը կազմակերպում էր ,ժողովրդի հետ սննդամթերք,,մսատու անասուններ ու ջոր էր ուղարկում թուրքական ջոկատին:Եվ մթերքի անվան տակ զենք ու զինամթերք էր տեղափոխում թուրքերի թիկունք,հանկարծակի հարձակվում էին և քշում թուրքերին Դսեղից:
Դեբեդի ավազանի բնական պայմանները ցույց են տալիս,որ մարդը Դսեղում բնակություն է հաստատել դեռևս քարեդարյան վաղ փուլերից սկսած:Մարդիկ ապրելով Դսեղում ստեղծել են մշակութ,պահպանել իրենց իսկ կողմից ստեղծված ավանդույթները:Իհարկե ,բոլորն էլ ինչ-որ չափով նպաստել են մեր գյուղի զարգացմանն ու ճանաչվածությանը հանրապետությունում:Բայց կա մի մարդ,ով արել է ավելին քն մնացածները,ում շնորհիվ Դսեղը տարվա ընթացքում մի քանի անգամ դառնում է բոլորի ուշադրության կենտրոնը,Դսեղ են ժամանում հազարավոր մարդիկ,աշխարհի տարբեր ծայրերից:Այդ մարդն ամենայն հայոց բանաստեղծն է,մեծանուն լոռեցին`Հովհաննես Թումանյանը:
1869 թ. Մայր Հայաստանի արգանդը եղավ սրբորեն բեղուն,մի մանուկ ծնվեց Լոռվա Դսեղում…
Թումանյանն իր մանկությունն անց է կացրել Դսեղում.<<Իմ մանկությունն անց է կացել մի աստվածային շռայլության մեջ:Լոռու գեղեցիկ բնությունը,անմահական օդը,զրնգուն աղբյուրների ջուրը,լեռնական,գյուղական կյանքի ազատությունը ,էն հավասարությունը,որ կար հին գյուղական կյանքում,ամենքն էլ մի տեսակ էին ապրում,ուտում,խմում ու իրար հետ>>:Թումանյանը սերում էր Մամիկոնյաններից:Թումանյանի մասին ողջ աշխարհը գիտի,նա բոլորիս սիրելին է,նա միշտ կապրի:Մինչև հիմա,երբ ազատ ժամանակ եմ ունենում,և այցելում եմ Դսեղ,դուրս եմ գալիս դեպի մեր հանդերը,մեր ձորերը,փնտրում եմ Գիքորին,Մարոյի լացն եմ լսում,աչքիս երեվում է Լոռեցի Սաքոն ,նստում եմ կանաչ վիթխարի ընկուզենու տակ,լսում եմ խելագարված Անուշի ձայնը,մի խոսքով,ամեն տեղ Թումանյանական շունչ է տիրում,ու երբ նայում եմ Դսեղի գյուղամեյում մեծ քարերին հենված Թումանյանի արձանին,ով իր բարի ու մտածող հայացքով նայում է դեպի իր հայրական տանն ու ժողովրդին,հասկանում եմ,որ դեռ ապրում է նա,ու կապրի հավեռժ…
Դսեղի գյուղամեյից 200 մ հս արևմութք ,գտնվում է Թումանյանի հայրական տունը:Այն վեր է ածվել տուն-թանգարանի,ինչն էլ շարժում է հազարավոր զբասաշրջիկների հետաքրքրությունը,նրանց բերելով Դսեղ:Թանգարանի բակում ամփոփված է բանաստեղծի սիրտը,որի վրա էլ կառուցված է մի փոքրիկ մատուռ:
Դսեղում հոկտեմբերին ամեն տարի կազմակերպվում է Թումանյանական հեքիաթների շաբաթ,և Թումանյանական օր:Այդ օրերին գյուղը ցնծություն է ապրում,բոլորն ուրախ են լինում:կազմակերպվում են բազմաթիվ միջոցառումներ,Դսեղ են ժամանում Թումանյանի սերունդները,բազմաթիվ մարդիկ,Հանրապետության նախագահն ու վարչակազմը:Տոնակատարությունների ավարտին,վերջին գիշերը տեղի է ունենում շքեղ հրավառություն:Դսեղը հարուստ է միջնադարյան հուշարձաններով,խաչքարերով ու վանքերով:Դսեղում մինչ օրս անխաթար վիճակում կանգուն է մի քառակող կոթող,որը թվագրվում է 5-րդ դարին:
Դսեղի միջնադարյան հուշարձանների շարքը զարդարում են 13-րդ դարում կերտված խաչքարերը:Սիրուն խաչը նրանց զարդն է:Այն գտնվում է Բարձրաքաշ վանք իջնող արահետից մոտ 500 մ դեպի աջ`ձորագլխին,և կառուցվել է որպես հուշարձան:1969թ. Խաչքարը ցուցադրվել է Փարիզի ցուցահանդեսում,և արժանացել է 2-րդ մրցանակին:Դսեղի տարածքում են գտնվում նաև Սբ. Գրիգորի և Բարձրաքաշ վանքն ու եկեղեցին,Քառասնից մանկանց վանքը,միանավ դահլիճը,և ներկայումս գործող բազիլիկ եկեղեցին:Սբ. Գրիգորի ձորում,Բարձրաքաշի մոտ է գտնվում Մամիկոնյանների տոհմական գերեզմանոցը:Դսեղը ժամանակին եղել է նաև Մամիկոնյանների նստավարը;Դսեղի միջնադարյան հուշարձանների շարքում առանձնահատուկ դեր է զբաղեցում ,այս համալիր կառույցը համարվում է Դսեղի հուշարձանների գլուխգործոցը:Վանքը գտնվում է գյուղից 2 կմհյուսիս-արևելք`Մարց գետր ձաշակողմյան ձորալանջի մի նեղ հարթակի վրա` թավուտ անտառի մեջ:Գեղեցիկ է համալիրը,թե ամռանը ,երբ իրմեղմ ու թափանցիկ ուրվականով,եթերային երանգներով ձուլվում է թեթև շղարշով պատված շրջապատին,թե վաղ գարնանն ու աշնանը,երբ տերևազուրկ ծառերի թանձր թանձր բների ետևում շողարձակում է արծաթափայլով, և թե մնացած ժամանակներում ,երբ զմրուխտ կանաչով ծածկված սաղարթների արանքից հուրհրատին է տալիս ծիածանի գունեղությամբ `ամեն դեպքում էլ ներկայանալով` անտեսած բնականի ու մարդու կողմից արարվածի սահմանը:
Համալիրն ըստ երևույթին երկար կյանք չի ունեցել,պատերի վրայի ամենահին արձանագրությունները վերաբերում են 13-րդ դարի կեսերին:Վանքը մեր ժամանակներն է հասել ամբողջովին ավերակ վիճակում:Անցյալի տեղեկագիրներից մեկն այն աաայն նմանեցրել է <<կանաչ մահճում պառկած,ժպիտը դեմքին ջահել ու գողոցիկ ննջեցյալի>>:ՎԱնքը մասնակիորեն նորոգվել է 1939թ.:Մաքրման աշխատանքներ կատարվում են ամեն տարի:Համալիրը բաղկացած է երկու եկեղեցուց,գավթից,մատուռից,Մամիկոնյանների տոհմական գերեզմանոցից,ձիթհանից,և խաչքարերի մնացորդներից:Համալիրն ամեն տարի Դսեղ է բերում բազմաթիվ իրենով հետաքրքրողների:
Այժմ անցում կատարենք միյնադարից դեպի մեր օրերը,տեսնենք ,թե ինչպիսին է ներկայիս Դսեղի կյանքը,ինչպես են ապրում ժողովուրդը:Դսեղում դեռևս Խաոհրդային կարգերի ժամանակ գործում էին Դսեղի կահույքի և փայտամշակման ֆաբրիկաները:Շուշան գործարանը,քարի մշակման գործարանները:Միայն կահույքի ֆաբրիկայում այն ժամանակ աշխատում էին 200-ից ավելի կանայք ու տղամարդիկ:Ներկա պահին ֆաբրիկան գործում է մասամբ,աշղատում են մի քանի տասնյակ արհեստաորներ:Դսեղի սարերում հանվում էսև բազալտ,գրանիտ և տարբեր քարեր,որոնք տեղափոխում են գյուղ և մշակվում են քարի մշակման գործարաններում:Տարբեր անհատ գյուղացիներ իրենց համար հիմնել են փայտամշակման փոքր արտադրամասեր ,այդ արտադրամասերից յուրաքանչյուրում աշխատում են մեկ կամ երկու տասնյակ մարդիկ:Արտադրվում են տարբեր տեսակի կահույք,մանրահատակ և այլն:Եթե մեր կառավարուփյունն աջակցի նմանատիպ արտադրամասերի սեփականատերերին,կրճատի հարկերը,ապա ըստ դսեղեցիների,ամեն ինչ լավ կլինի,կբացվեն մի շարք աշխատատեղեր:Դսեղում մարդիկ քիչ են զբաղվում գյուղատնտեսւթյամբ,քանի որ չկան նպաստավո պայմաններ,չկա անհրաժեշտ պարարտանյութ,և ամենակարևորը`չկա նախկինում գործող հակակարկտային կայանըև,ինչը հուսալիորեն պաշտպանում էր ցանքատարածություններն աղետալի կարկուտներից:Չնայած այս ամենին,դեռևս կան մարդիկ,ովքեր զբաղվում են ցորենի,եգիպտացորենի,տարբեր սորտերի կարտոֆիլների և այլ մշակաբույսերի մշակմամբ:Իսկ մնացած գյուղացիների մի մասը զբաղվում է անասնապահությամբ,պահում են `ոչխարներ,կրվեր,խոզեր:Բնակչության մի մասն էլ աշխատանք է գտնում արտերկրում,կամ Երևանում:Դսեղում գործում է նորովի վերանորոգված մշակույթի տունը`<<Ակումբ>>-ը:Այստեղ գործում է կինոթատրոն,որտեղ հաճախակի ցուցադրվում են տարբեր ֆիլմեր,գործում է պարի խմբակը,երաժշտական դպրոցը,դասավանդում են նաև նկարչություն և գոբելեն:Ակեւմբի ներսում գորշում է բավականին հարուստ գրադարանը,Գործում է նաև խաղասրահ և բիլիարդի սրահ ,որտեղ հաճելի ժամանակ կարելի է անց կացնել,հենց այդպես էլ անում են գյուղի երիտասարդները:Գյուղում կան նաև ֆուտբոլի,վոլեյբոլի,և ըմբշամարտի դպրոցներ:
Դսեղեւմ մի քանի անհատ ձեռներեցներ զբաղվում են առևտրով,հիմնել են 2 տասնյակից ավելի խանութներ,գործում է նաև դեղատունը:Դսեղն ունի նաև ժամանակակից հիվանդանոց բոլոր անհրաժեշտ միջոցներով:Հիվանդանոցը սպասարկում է նաև հարևան գյուղերին:Հիվանդանոցին մոտ`գյուղի շեմին է գտնվում մեծ հայրենական և համաշխարհային պատերազմին զոհված դսեղեցիների պատվին կառուցված հուշակոթողը:Դսեղւմ գործում է մանկապարտեզ և միջնակարգ դպրոց:Դպրոցը կրում է Հովհաննես Թումանյանի անունը:Հենց այս դպրոցում էլ ստացել եմ կրթությունս:Դպրոցը հաճախակի վերանորոգվում է:Այն ունի հագեցած լաբորատորիաներ,համակարգչային լսարան,սպորտդահլիճ,և գեղեցիկ կահավորված դասասենյակներ:Ուսուցման մակարդակը բարձր է:Դժվար ,թե գտնվի մեկը ,ով ավարտելուց հետո չկարոտի դպրոցին:
Դսեղի մասին անվերյ կարելի է խոսել,նրա ամեն մի քարի,ծառի,առվի մասին,բայց ես ձեզ ներկայացրեցի Դսեղի մեծ պատմությունից մի շատ թոքր մաս,եթե ընթերցելուց հետո Ձեր մեյ ցանկություն առաջանա տեսնել Դսեղը,ապա մի հապաղեք,մի մտածեք երկար,ցանկացած դսեղեցի մեծ ուրախությամբ կնդունի ձեզ իր տանը,եկեք,մենք ձեզ սպասում ենք…
Հիմա ես չեմ ապրում Դսեղում,տարվա մեյ այնտեղ եմ լինում1 ամսով,շատ եմ կարոտում :Հիմա ապրում եմ Երևանում,ու եթե կյանքի ճանապարհներն ինձ ավելի հեռացնեն իմ Դսեղից,միևնույնն է,ես չեմ դադարի սիրել և կարոտել իմ գյուղին,այն միշտ էլ կմնա իմ համար ,որպես աշխարհի ամենալավ անկյունը,այն միշտ կապրի իմ սրտում…

Популярные сообщения из этого блога

Մեծ Լոռեցին:

Մտածողը...2

Դսեղի համառոտ պատմությունը