Сообщения

Հյուրնկալում են զբոսաշրջիկների ու շատ բան սովորում նրանցից:

Изображение

Դսեղի Բարձրաքաշ Սբ Գրիգոր վանքը` «Համաշխարհային հուշարձան դիտարկողի» պահպանության 2014 թվականի ծրագրում:

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամն (FPWC) իր գլխավոր գործընկեր  ՎիվաՍել-ՄՏՍ -ի և «Հուշարձանների համաշխարհային հիմնադրամի» (WMF) աջակցությամբ, մասնակցել է Լոռվա մարզի Դսեղ գյուղի  Բարձրաքաշ Սբ Գրիգոր  վանքի շրջակայքում կայացած համաշխարհային պատմամշակութային արժեքների պահպանության օրվան նվիրված միջոցառմանը: Համաշխարհային պատմամշակութային արժեքների պահպանության ծրագիրը տոնական և կրթական միջոցառումների շարք է, որը «Հուշարձանների համաշխարհային հիմնադրամի» աջակցությամբ իրականացվում է «Համաշխարհային հուշարձան դիտարկողի» ցանկում ընդգրկված` մշակութային ժառանգություն ունեցող վայրերում: Այս տարի Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի շնորհիվ Լոռվա մարզի Բարձրաքաշ Սբ Գրիգոր վանքն ընդգրկվել է «Համաշխարհային հուշարձան դիտարկողի»` համաշխարհային պատմամշակութային արժեքների պահպանության 2014 թվականի ծրագրում:

ԴՍԵՂԻ ՄԱՄԻԿՈՆՅԱՆՆԵՐԻ ԶԻՆԱՆՇԱՆԸ:

Изображение
Ծնվող յուրաքանչյուր հայ երեխա մայրական առաջին  գորովագութ խոսքերից հետո  լսում է  հայ զորավարների, հայոց  պատմության վերելքների ու վայրէջքների մասին: Եվ բոլոր պատմությունների մեջ ամենամեծ ակնածանքով տրվում են Հայոց  աշխարհի պաշտպանության վահան դարձած Մամիկոնյան տոհմի ներկայացուցիչների անունները: Թե այս բնիկ հայկական ազնվական տոհմը ինչպիսի հերոսներ է ծնել, բավական է հիշել Վասակի, Մուշեղի, Մանվելի, Վարդանի, Վահանի, Վարդի, Դավթի, Գրիգորի անունները:     12-րդ դարի վերջերին, Միջին արևելքում, Բյուզանդիայում, Վրաստանում ցրված Մամիկոնյան նախարարական տոհմի ճյուղերից մեկը հաստատվել է պատմական Գուգարքում, ներկայիս Դսեղ գյուղում: Այս նոր իշխանական տան հիմնադիրը թեև Սարգիս Մամիկոնյանն էր, բայց նրա պապի՝ Համազասպի անունով տոհմը երբեմն Մամիկոնյանին զուգահեռ կոչում են Համազասպյան:

Մեր գետը հոսում ու լցնում է մի մարդու գրպանը:

Изображение
Շատ անգամ եմ լսել,որ մեր Մարց գետի ապագան վտանգի տակ է:Բայց վերջին անգամ երբ եղել եմ այնտեղ,ամեն բան կարգին էր,ջուրը հոսում էր իր հունով,ձկները լողում էին,մարդիք հանգստանում էին,մի խոսքով ամեն ինչ կար այնպես,ինչպես ի սկզբանե նկարել էր  մայր բնությունը:Այսօր տեսա մի տեսանյութ,որտեղ գետն անճանաչելի էր դարձել,ավիրվել և ապականվել էր գետի հովիտը,ջուրն այնքան սակավ էր ,որ թվում էր ,թե կարել է ամբողջ գետը խմել:Նայելով մտածում ես,միթե՞ այստեղով անցել են թուրքերը:Ախր այ << կառավարություն>> Ջուղայում հայկական խաչքարերի ու գերեզմանների ոչնչացումից էիք խոսում,բա ու՞ր են ձեր <<կույր>> աչքերը ,որ չեն տեսնում երկրիս ոչնչացումը ներսից:Չնայած ասա ումից ինչ եմ պահանջում,դե դուք ժաանակ չունեք զբաղվելու նմանատիպ հարցերով,քանզի զբաղված եք ճանապարհներին տեսախցիկներ դնելով,մայրաքաղաքի ասֆալտը տարվա մեջ միքանի անգամ փոխելով,թանկացումներ անելով:Ախր այ <<կառավարություն>> էնքան մեղք ես դու,չէ որ թվարկածներիցս ոչինչից դու եկամուտ չունես:Էդ ամեն ինչը գնում մտնումա Մի զզվել...

ՄԻ ԱՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ

Շատ անգամ պատմության մութ կետերը մեզ պարզաբանում և լրացնում են ավանդություններն ու արձանագրությունները։ Բայց տարաբախտաբար մեր ժողովուրդը դեռևս միայն ինքն ասում ու ինքն է լսում իրեն «պապական խոսքը»՝ ավանդությունը։ Գյուղացու պատմախոսի՝ ավանդապահ ծերուկի ձայնը դուրս չեկավ իրեն օդայի չորս մրոտ պատերից։ Ճշմարիտ է, թեև եղան անձեր, որ փորձեր արին այդ գործով զբաղվելու, բայց նրանք էլ դեռևս մի որոշ քայլ չարին և դեռ շատ հեռու են իրենց նպատակին հասնելուց, հետևաբար, դեռ մեր գրականության մեջ համարյա բոլորովին անմշակ և նույնիսկ պարապ է նրա տեղը։ Մեր պարբերական թերթերը, մանավանդ «Նոր-Դար»-ը, հորդոր են կարդում և հաճախակի հիշեցնում այդ թերին լրացնելու մեծ անհրաժեշտությունը, հավաքելով ժողովրդի հոգու և մտավոր ստեղծագործության արդյունքները։ Անկասկած, սա ուրախալի երևույթ է և, ինչպես երևում է, այդ ձայնը սկսում է արձագանք տալ։ Անշուշտ, սա պետք է համարել ուրախալի երևույթ. ցանկանում ենք սրտագին, որ «ասողին ճշմարիտ լսող լինի»։ Ժողովուրդը շատ նյութ ունի տալու ամեն մեկին։

Թումանյանի նամակը ՝ ծնողներին:

Թֆլիս-Դսեղ Ի 1885 ամի 1-ին հունվարի, Ի քաղաքն Տփղիս Հարգելի ծնողք իմ Շնորհավոր Նոր Տարի! Որդիական սիրով և անկեղծ սրտիվ բարևս մատուցանեմ ձերդ թանկագին հրամանոցդ. եթե մեզ հարցանեք փառք Ամենազորին ողջ եմք և առողջ. միայն ձերդ ողջությունն կցանկամք: Մինչև այստեղ նույն իսկ նոր տարու օրն եմ գրել և հանկարծ սրտիս վրա գնալով` էլ չգրեցի, որովհետև ահա քանի անգամ է նամակ եմ գրում պատասխան չեմ ստանում :

Թումանյանի Ստեղծագործություններն օնլայն:

http://www.tumanyan.info/  Նշված կայքում կարող եք անվճար  ընթերցել Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունները:իմ կարծիքով շատ հարմար տարբերակ է գրադարանային հերթերից և ժամկետներից խուսափելու համար:Դե ինչ,ինձ մնում է Ձեզ մաղթել հաճելի ընթերցում:Հա չմոռանամ ասլ,որ ընթերցած ամեն մի տողը լավ յուրացրեք,չէ որ Թումանյանի ամեն մի տողը դա կյանքի մի մեծ ուղղի է: