Մտածողը...
Սիրելի ընթերցողներ,նախապես ուզում եմ տեղեկացնեմ,որ հերթական նյութը նվիրվում է մեր անվանի,բոլորիս կողմից սիրված ,տաղանդավոր դսեղեցի`Գագիկ Կառլենի Ղազարյանին:Այժմ նա մեզ հետ չէ ֆիզիկապես,բայց միշտ կապրի մեր մտքերում և սրտերում...Ձեզ եմ ներկայացնում իր իսկ ստեղծագործությունները:
Գյուղիցը դուրս՝ քարի գլխին, նման կաղնի գերանի՝
Թիկնել էր քաջ Մեհրաբն ահեղ՝ հարյուրապետն անվանի,
Թիկնել էր վեհ ու վաստակած, աչքը հառել մի կետի,
Միտքն անարգել երկարել էր խշշոցի հետ Մարց գետի:
Իր դարն արդեն վաղուց ապրած զառամ ծեր էր նա դարձել,
Ձյունաճերմակ գլխի վրով հարյուր տարի էր անցել:
Գոհ էր նա իր ապրած կյանքից, դժգոհելու բան չուներ,
Նրա ապրած ամեն տարին մի պոեմի նյութ ուներ,
Իր ողջ կյանքում պահպանել էր ոսոխներից ողջ Լոռին,
Դեն էր նետել, ինչպես մեղուն իր փեթակից չար բոռին:
Այժմ էլ ահա ծերացել էր, մեջքը փոքր ինչ կորացել,
Ընտրովի էր նրա զորքը, բայց քիչ՝ հազիվ հինգ հարյուր,
Եվ ահա քաջ, հոգով արի կտրիճները լեռնական,
Մթնելու հետ կազմ ու պատրաստ Շահալվի ձորը հասան:
Ու բացվեց ձորը նրանց առաջին՝
Վառ խարույկներով իր հարյուրավոր,
Կրակը ասես երկինքն էր լափում՝
Հուր լեզուներով իրեն բյուրավոր:
Գոռում-գոչյունից, ծափ ու ծիծաղից
Ցնցվում էր ասես ձորը ահռելի,
Խարույկի բոցից դեմքեր են փայլում,
Դեմքեր քրտնած, դեմքեր գարշելի:
Կրակի բոցը լուսավորել էր շրջապատը ողջ,
Ծուխը բարձրացել ու պարուրել էր երկինքը ամբողջ:
Հարյուրապետ Օվագիմը հեռու խավարում նստած
Դիտում էր այդ տեսարանը՝ մտքերի ծովը մտած,
Շուտով իջավ կեսգիշերը, ու աղմուկը դադարեց,
Կրակները կամաց իջան, ձորին խավարը տիրեց:
Օվագիմը ելավ տւեղից, հեծավ նժույգն ամեհի,
- Ելեք տղե՛րք, - ձայնեց քաջը, - ելե՛ք, ժամն է գրոհի,
Շատ է տղերք, մեր թշնամին, շատ է չափից ավելի,
Բայց մենք պետք է ոտնատակ տանք այդ սողունին զզվելի:
Երեք հարյուր ճնճղուկն օդում արծվին բմբլահան կանի,
Բայց բնի մոտ հինգ հարյուրն էլ նրան ոչինչ չի անի,
Իր բնի մոտ, հին խոսք է դա, նույնիսկ մուկն էլ հզոր է,
Իսկ հինգ հարյուր քաջի հանդեպ խանը հաստատ անզոր է,
Դե՛հ ուրեմն, արիացե՛ք, մենք մեր բույնն ենք պաշտպանում,
Ձիերն հեծե՛ք, միանգամից սրամարտի ենք գնում...
Գոչեց, կանգնեց զորքի գլուխ, ծանր սուրը ձեռքն առավ,
Խթանելով երիվարին, մրրիկի պես ցած թռավ,
Քնաթաթախ ժամապահը վեր թռավ ու մոլորեց,
Օվագիմը մեն մի զարկով նրան գետին գլորեց:
Ու խլրտաց պարսից զորքը, աղմուկ - աղաղակն ելավ,
Գոռում - գոչյուն, վայնասունը ամբողջ ձորը վեր կալավ,
Հասան խանը վազվզում էր՝ հաստ գլուխը կորցրած,
Հայերն էլ հա փշրում էին՝ զորքի մի կուռը կտրած...
Հասան խանը չգիտեր թե ինչ ուժ ունի թշնամին,
Հետո բնավ նա սովոր չէր կռիվ մղել այդ ժամին,
Սարսափահար պարսիկների աչքը ոչինչ չէր զատում,
Մթության մեջ չջոկելով իրար էին թրատում...
Օվագիմը մռնչալով իրեն առյուծ հոր նման,
Ձեռքն ընկածին բզկտում էր՝ որպես առյուծ իսկական,
Շառաչում էր նրա թուրը, լուսնի լույսից պսպղում,
Ասես լուսնից աննախադեպ հրե կարկուտ էր տեղում:
Ինքն էլ զուտ հուր ու հրեղեն, որպես արծիվ՝ կռնչում,
Թրի ամեն պտույտի հետ մի նոր կայծակ էր շաչում,
Մտքովն անգամ չէր էլ անցնում, որ պարտվել կա կռվի մեջ,
Նժույգի հետ ամբողջացած զարկում զարկում էր անվերջ:
Մոլեգնում էին ձիերը, զնգում էր թուրը մխած,
Զարկում էին հայ քաջերը՝ արյունն աչքները կոխած,
Ջարդոտում էր պարսից զորքը լեռնականը քաջարի,
Այդպիսի ջարդ նենգ Հասանը չէր կերել ոչ մի տարի...
...Շատ չերկարեց ահեղ մարտը տևեց մինչև լուսաբաց,
Այդ ընթացքում, սակայն, պարսից զորքի կեսը զոհ գնաց,
Խուճապն ընկավ, պարսիկներին ահ ու սարսափն էր պատել,
Ամեն մի ոք աշխատում էր իր գլուխը ազատել...
Ու թողնելով ռազմի դաշտը, իրար գլուխ ջարդելով
Պարսից զորքը հետ նահանջեց՝ անհաշիվ կորուստ տալով:
Քշեց նրանց Օվագիմը, դուրս շպրտեց սահմանից,
Ու այդպիսով ձերբազատվեց չարամիտ ու նենգ խանից,
Իսկ ձորն էլ այն, այդ օրվանից՝ որպես այդ մեծ կռվի տեղ _
Ի պատիվ քաջ Օվագիմի, դեռ կոչվում է «Կռվատեղ»...
ԿՌՎԱՏԵՂ
ԼեգենդԳյուղիցը դուրս՝ քարի գլխին, նման կաղնի գերանի՝
Թիկնել էր քաջ Մեհրաբն ահեղ՝ հարյուրապետն անվանի,
Թիկնել էր վեհ ու վաստակած, աչքը հառել մի կետի,
Միտքն անարգել երկարել էր խշշոցի հետ Մարց գետի:
Իր դարն արդեն վաղուց ապրած զառամ ծեր էր նա դարձել,
Ձյունաճերմակ գլխի վրով հարյուր տարի էր անցել:
Գոհ էր նա իր ապրած կյանքից, դժգոհելու բան չուներ,
Նրա ապրած ամեն տարին մի պոեմի նյութ ուներ,
Իր ողջ կյանքում պահպանել էր ոսոխներից ողջ Լոռին,
Դեն էր նետել, ինչպես մեղուն իր փեթակից չար բոռին:
Այժմ էլ ահա ծերացել էր, մեջքը փոքր ինչ կորացել,
Բազկի ուժը պակասել էր, բայց թե հոգով նույն արին էր մնացել...
Եվ այդ օրն էլ ձորի գլխին թիկնած խոշոր մի քարի,
Մտածում էր ծերն ալեհեր, թե ինչ կլնի այդ տարի,
Հանկարծ ձիու դոփյուն լսվեց, վրա նստեց ծերն ահեղ,
Հարյուրապետ Օվագիմն էր, որ վարգում էր խելահեղ:
Օվագիմը՝ նրա որդին, հոր պես քաջ էր, առնական,
Վաղուց արդեն նա էր կարգված ձորին տեր ու պահապան,
Տեղ հասնելով թռավ ձիուց, ոտքով հորը մոտեցավ.
- Ու՞ր ես հայրիկ, քեզ եմ փնտրում, արյունս ահից սառեցավ...

- Ի՞նչ կա որդի՛ս, ի՞նչ է եղել, գյուղում վա՞գր է հայտնվել,
Թե՞ հարևան գյուղացիք են խոտհարքներում ընդհարվել...
- Դե չէ հայրի՛կ, մի՛ կատակիր, սարից վատ լուր են բերել,
Հասան խանը զորք հավաքած մեր դեմ կռվի է ելել...
Դիլիջանով բարձրացել է, Քոշաքարը անց կացել,
Քսան հազար իր բանակով Շահալվի ձորն է հասել,
Ու հենց այդտեղ որոշել է լուսաբացին սպասել...
Զգաստացավ վայրկենապես հարյուրամյա նահապետն ալեհեր,
Խոժոռվելով այսպես հայտնեց իրեն մտքերն անվեհեր.
- Խանը մեզնից վախենում է, այդ քեզ ես ի՛նքս եմ ասում,
Մեր դեմ այդ չափ զորք հանելը հենց այդ մասին է խոսում:
Այդ Հասանի ազգ ու տակը ես հնուց եմ ճանաչում,
Դրա պապի հզոր զորքը ես ջարդել եմ Ջարխեշում,
Գիտցիր որդի՛ս, իրենց ուժին դրանք վստահ չեն բնավ,
Հենց առաջին քո հարվածից հետ կփախչի նա հարկավ:
Գնա՛ որդի, օրհնում եմ քեզ, գնա՛, երթալդ բարի,
Դու լա՛վ գիտես բոլոր գաղտնի ծակուծուկը անտառի,
Ամենակարճ ճանապարհով ելի՛ր շուտով ընդառաջ,
Ցույց տուր էդ հաղթ բազկիդ ուժը ու ծնկի բեր քո առաջ...
...Հարյուրապետ Օվագիմը մարտի տարավ զորքը յուր,Թե՞ հարևան գյուղացիք են խոտհարքներում ընդհարվել...
- Դե չէ հայրի՛կ, մի՛ կատակիր, սարից վատ լուր են բերել,
Հասան խանը զորք հավաքած մեր դեմ կռվի է ելել...
Դիլիջանով բարձրացել է, Քոշաքարը անց կացել,
Քսան հազար իր բանակով Շահալվի ձորն է հասել,
Ու հենց այդտեղ որոշել է լուսաբացին սպասել...
Զգաստացավ վայրկենապես հարյուրամյա նահապետն ալեհեր,
Խոժոռվելով այսպես հայտնեց իրեն մտքերն անվեհեր.
- Խանը մեզնից վախենում է, այդ քեզ ես ի՛նքս եմ ասում,
Մեր դեմ այդ չափ զորք հանելը հենց այդ մասին է խոսում:
Այդ Հասանի ազգ ու տակը ես հնուց եմ ճանաչում,
Դրա պապի հզոր զորքը ես ջարդել եմ Ջարխեշում,
Գիտցիր որդի՛ս, իրենց ուժին դրանք վստահ չեն բնավ,
Հենց առաջին քո հարվածից հետ կփախչի նա հարկավ:
Գնա՛ որդի, օրհնում եմ քեզ, գնա՛, երթալդ բարի,
Դու լա՛վ գիտես բոլոր գաղտնի ծակուծուկը անտառի,
Ամենակարճ ճանապարհով ելի՛ր շուտով ընդառաջ,
Ցույց տուր էդ հաղթ բազկիդ ուժը ու ծնկի բեր քո առաջ...
Ընտրովի էր նրա զորքը, բայց քիչ՝ հազիվ հինգ հարյուր,
Եվ ահա քաջ, հոգով արի կտրիճները լեռնական,
Մթնելու հետ կազմ ու պատրաստ Շահալվի ձորը հասան:
Ու բացվեց ձորը նրանց առաջին՝
Վառ խարույկներով իր հարյուրավոր,
Կրակը ասես երկինքն էր լափում՝
Հուր լեզուներով իրեն բյուրավոր:
Գոռում-գոչյունից, ծափ ու ծիծաղից
Ցնցվում էր ասես ձորը ահռելի,
Խարույկի բոցից դեմքեր են փայլում,
Դեմքեր քրտնած, դեմքեր գարշելի:
Կրակի բոցը լուսավորել էր շրջապատը ողջ,
Ծուխը բարձրացել ու պարուրել էր երկինքը ամբողջ:
Հարյուրապետ Օվագիմը հեռու խավարում նստած
Դիտում էր այդ տեսարանը՝ մտքերի ծովը մտած,
Շուտով իջավ կեսգիշերը, ու աղմուկը դադարեց,
Կրակները կամաց իջան, ձորին խավարը տիրեց:
Օվագիմը ելավ տւեղից, հեծավ նժույգն ամեհի,
- Ելեք տղե՛րք, - ձայնեց քաջը, - ելե՛ք, ժամն է գրոհի,
Շատ է տղերք, մեր թշնամին, շատ է չափից ավելի,
Բայց մենք պետք է ոտնատակ տանք այդ սողունին զզվելի:
Երեք հարյուր ճնճղուկն օդում արծվին բմբլահան կանի,
Բայց բնի մոտ հինգ հարյուրն էլ նրան ոչինչ չի անի,
Իր բնի մոտ, հին խոսք է դա, նույնիսկ մուկն էլ հզոր է,
Իսկ հինգ հարյուր քաջի հանդեպ խանը հաստատ անզոր է,
Դե՛հ ուրեմն, արիացե՛ք, մենք մեր բույնն ենք պաշտպանում,
Ձիերն հեծե՛ք, միանգամից սրամարտի ենք գնում...
Գոչեց, կանգնեց զորքի գլուխ, ծանր սուրը ձեռքն առավ,
Խթանելով երիվարին, մրրիկի պես ցած թռավ,
Քնաթաթախ ժամապահը վեր թռավ ու մոլորեց,
Օվագիմը մեն մի զարկով նրան գետին գլորեց:
Ու խլրտաց պարսից զորքը, աղմուկ - աղաղակն ելավ,
Գոռում - գոչյուն, վայնասունը ամբողջ ձորը վեր կալավ,
Հասան խանը վազվզում էր՝ հաստ գլուխը կորցրած,
Հայերն էլ հա փշրում էին՝ զորքի մի կուռը կտրած...
Հասան խանը չգիտեր թե ինչ ուժ ունի թշնամին,
Հետո բնավ նա սովոր չէր կռիվ մղել այդ ժամին,
Սարսափահար պարսիկների աչքը ոչինչ չէր զատում,
Մթության մեջ չջոկելով իրար էին թրատում...
Օվագիմը մռնչալով իրեն առյուծ հոր նման,
Ձեռքն ընկածին բզկտում էր՝ որպես առյուծ իսկական,
Շառաչում էր նրա թուրը, լուսնի լույսից պսպղում,
Ասես լուսնից աննախադեպ հրե կարկուտ էր տեղում:
Ինքն էլ զուտ հուր ու հրեղեն, որպես արծիվ՝ կռնչում,
Թրի ամեն պտույտի հետ մի նոր կայծակ էր շաչում,
Մտքովն անգամ չէր էլ անցնում, որ պարտվել կա կռվի մեջ,
Նժույգի հետ ամբողջացած զարկում զարկում էր անվերջ:
Մոլեգնում էին ձիերը, զնգում էր թուրը մխած,
Զարկում էին հայ քաջերը՝ արյունն աչքները կոխած,
Ջարդոտում էր պարսից զորքը լեռնականը քաջարի,
Այդպիսի ջարդ նենգ Հասանը չէր կերել ոչ մի տարի...
...Շատ չերկարեց ահեղ մարտը տևեց մինչև լուսաբաց,
Այդ ընթացքում, սակայն, պարսից զորքի կեսը զոհ գնաց,
Խուճապն ընկավ, պարսիկներին ահ ու սարսափն էր պատել,
Ամեն մի ոք աշխատում էր իր գլուխը ազատել...
Ու թողնելով ռազմի դաշտը, իրար գլուխ ջարդելով
Պարսից զորքը հետ նահանջեց՝ անհաշիվ կորուստ տալով:
Քշեց նրանց Օվագիմը, դուրս շպրտեց սահմանից,
Ու այդպիսով ձերբազատվեց չարամիտ ու նենգ խանից,
Իսկ ձորն էլ այն, այդ օրվանից՝ որպես այդ մեծ կռվի տեղ _
Ի պատիվ քաջ Օվագիմի, դեռ կոչվում է «Կռվատեղ»...
Հարգելի ընթերցողներ,բլոգում տեքստերի համար տրամադրվում է շատ քիչ տարածք,մնացած ստեղծագործությունները կարող եք կարդալ հաջորդ նյութերում:
ОтветитьУдалить