Ծնվող յուրաքանչյուր հայ երեխա մայրական առաջին գորովագութ խոսքերից հետո լսում է հայ զորավարների, հայոց պատմության վերելքների ու վայրէջքների մասին: Եվ բոլոր պատմությունների մեջ ամենամեծ ակնածանքով տրվում են Հայոց աշխարհի պաշտպանության վահան դարձած Մամիկոնյան տոհմի ներկայացուցիչների անունները: Թե այս բնիկ հայկական ազնվական տոհմը ինչպիսի հերոսներ է ծնել, բավական է հիշել Վասակի, Մուշեղի, Մանվելի, Վարդանի, Վահանի, Վարդի, Դավթի, Գրիգորի անունները: 12-րդ դարի վերջերին, Միջին արևելքում, Բյուզանդիայում, Վրաստանում ցրված Մամիկոնյան նախարարական տոհմի ճյուղերից մեկը հաստատվել է պատմական Գուգարքում, ներկայիս Դսեղ գյուղում: Այս նոր իշխանական տան հիմնադիրը թեև Սարգիս Մամիկոնյանն էր, բայց նրա պապի՝ Համազասպի անունով տոհմը երբեմն Մամիկոնյանին զուգահեռ կոչում են Համազասպյան:
Մեր գյւղն էն է , որ հպարտ, Լեռների մեջ միգապատ. Խոր ձորեոի քարափին… Շատ գեղեցիկ է նկարագրել Թումանյանը Լոռու մարզի Դսեղ գյուղը ,որտեղ և ծնվել է հենց ինքը` ամենայն հայոց բանաստեղծը:Դսեղում եմ ծնվել նայև ես , ինչի համար հպարտ եմ ու երջանիկ:Ինչպես նշեցի , Դսեղը գտնվում է Լուռու մարզում,հետևաբար մենք սկզբից կծանոթանանք Լոռու մարզին:Լոռին Հայաստանում մեծությամբ երրորդ մարզն է` 3789 կմ2 տարածքով ,զբաղեցնելով Հայաստանի տարածքի 12.7 %-ը:283.9 հազ. մարդ բնակչությամբ այն զիջում է միայն Երեվանին,2001 թվականի մարդահամարի տվյալներով:Հյուսիսից մարզը սահմանակից է Վրաստանին,արևմութքից Շիրակի,արևելքից Տավուշի,հարավից Արագածոտնի և Կոտայքի մարզերին:Լոռին համնկնում է պատմական Գուգարաց աշխարհի Տաշիր գավառի հետ:Այն իր մեջ ընդգրկում է Լոռու սարահարթը և Դեբեդ գետի հովիտը, հյուսիսից շրջապատված է Վիրահայոց, հարավից ` Բազումի,արևմուտքից` Ջավախքի, արևելքից` Գուգարաց լեռնաշղթաներով:Բազմաթիվ ...
Բարձրաքաշ Ս.Գրիգոր վանքը (X-XIII դդ) գտնվում է Լոռու մարզի Դսեղ գյուղից 2 կմ հյուսիս-արևելք, Սաղուձոր գետի ձորալանջին, անտառի մեջ։ Վանքի կազմում են երկու եկեղեցիները, գավիթը, մատուռը և Մամիկոնյանների տոհմական գերեզմանոցը։ Ս.Աստվածածին կաթողիկեն 1221 թ կառուցել է Մամիկոնյան Սարգիս իշխանի որդին` Մարզպանը։ Կաթողիկեին հարավից կից է գավիթը ( 1259 թ), իսկ հյուսիսից` թաղածածկ դահլիճ տիպի ավանդատներով եկեղեցին (X դ)։ Հուշարձանախմբի հարավային կողմում է Ս. Հարություն մատուռը ( 1204 թ)։ Կառույցներն ունեն քանդակներ և արձանագրություններ։ Սպիտակ երանգի համար անվանվել է նաև « Ճերմակ վանք »։ Շրջակայքում կան աղբյուր , ձիթհանքի մնացորդներ, խաչքարեր և Սմբատ Մամիկոնյանի որդի Համլիկի ու նրա կնոջ` Մամքանի կառուցած Սաղուձորի վանքապատկան կամուրջը ...
Комментарии
Отправить комментарий