Էկոտուրիզմի զարգացումը Դսեղում. բացվել են երեք զբոսաշրջային հյուրատներ
Հունիսի 28-ին Եվրոպական միության և Ավստրիական զարգացման համագործակցության կողմից ֆինանսավորվող, ինչպես նաև համաշխարհային բանկի IUCN-ի և WWF-ի կողմից իրականացվող «Անտառային օրենսդրության կիրարկման և Անտառային ոլորտի կառավարման բարելավում Եվրոպական հարևանության քաղաքականության արևելյան երկրներում և Ռուսաստանում» ծրագրի շրջանակներում, WWF-ի հայաստանյան գրասենյակը Դսեղ համայնքում կազմակերպեց ծրագրերի ավարտական և մաքրման աշխատանքների կազմակերպման հետ կապված միջոցառումներ։
Միջոցառմանը մասնակցեցին մարզպետարանների, միջազգային կազմակերպությունների, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:
Կ. Մանվելյանն ասաց, որ ծրագրի նպատակն է զարգացնել բնության տուրիզմը: Այդ նպատակով ծրագրի շրջանակներում Դսեղ գյուղում արդեն բացվել են երեք զբոսաշրջային հյուրատներ, տեղադրվել են տեղեկատվական վահանակներ, ինչպես նաև <Ծովեր> լճի հարևանությամբ <Ծովեր> հանգստի գոտում ստեղծվել են էկոտուրիզմի զարգացման համար անհրաժեշտ ենթակառուցվածքներ, որտեղ զբոսաշրջիկներին կտրամադրվեն քնապարկեր, հեծանիվներ, նավակներ և այլ անհրաժեշտ պարագաներ:
Կ. Մանվելյանը տեղեկացրեց նաև, որ մեկ գիշեր հյուրատնում անցկացնելու համար պետք է վճարել 5000-7000 դրամ, որի մեջ մտնում է նախաճաշը:
Ծրագրի համակարգող Գեռա Ոսկանյանի խոսքերով` հանգստյան գոտու ստեղծումը կարող է ծառայել որպես այլընտրանքային եկամտի աղբյուր բնակիչների և համայնքի համար: <Ծրագրի նպատակն է այլընտրանքային եկամտի աղբյուր ստեղծել էկոտուրիզմի զարգացման միջոցով և նվազեցնել համայնքների կողմից անտառահատման գործընթացը>,- ասաց Գեռա Ոսկանյանը:
Հավելենք, որ հունիսի 30-ին Կողբ գյուղից 10 կմ հեռավորության վրա գտնվող Զիկատար արգելավայրի <Զիկատար> ուսումնական կենտորնում տեղի կունենա մյուս միջոցառումը, որով և կավարտվի ծրագրի առաջին փուլը: Կողբում ծրագրի իրականացման արդյունքում ստեղծվել են մրգերի և հատապտուղների հավաքման կետ և այցելուների կենտրոն:
econews.am
Комментарии
Отправить комментарий