Բարձրաքաշ Սուրբ Գրիգորի վանք


Բարձրաքաշ Ս.Գրիգոր վանքը (X-XIII դդ) գտնվում է Լոռու մարզի Դսեղ գյուղից 2 կմ հյուսիս-արևելք, Սաղուձոր գետի ձորալանջին, անտառի մեջ։ Վանքի կազմում են երկու եկեղեցիները, գավիթը, մատուռը և Մամիկոնյաններիտոհմական գերեզմանոցը։ Ս.Աստվածածին կաթողիկեն 1221 թ կառուցել է Մամիկոնյան Սարգիս իշխանի որդին` Մարզպանը։ Կաթողիկեին հարավից կից է գավիթը (1259 թ), իսկ հյուսիսից` թաղածածկ դահլիճ տիպի ավանդատներով եկեղեցին (X դ)։ Հուշարձանախմբի հարավային կողմում է Ս. Հարություն մատուռը (1204 թ)։ Կառույցներն ունեն քանդակներ և արձանագրություններ։ Սպիտակ երանգի համար անվանվել է նաև «Ճերմակ վանք»։ Շրջակայքում կան աղբյուրձիթհանքի մնացորդներ, խաչքարեր և Սմբատ Մամիկոնյանի որդի Համլիկի ու նրա կնոջ` Մամքանի կառուցած Սաղուձորի վանքապատկան կամուրջը                                             ։
                                                                                 






Դսեղի հուշարձանների գլուխգործոցը Բարձրաքաշ Ս.Գրիգորի վանքն է,որը տեղադրված է Մարց գետի ձախակողմյան ձորալանջի մի նեղ հարթակի վրա՝ թավուտ անտառի մեջ:Համալիրն ըստ երևույթին երկար կյանք չի ունեցել,պատերի վրայի ամենաուշ արձանագրությունները վերաբերում են 13-րդ դարի կեսերին:Վանքը մեր ժամանակներն է հասել ամբողջովին ավերակ վիճակում,անցյալի տեղեկագիրներց մեկն այն նմանեցրել է <<կանաչ մահճում պառկած,ժպիտը դեմքինջահել ու գեղեցիկ ննջեցյալի>>:մասնակիորեն նորոգվել է 1939թ.:Մաքրման աշխատանքներ կատարվել են սկսած 1950թ.:

Комментарии

Популярные сообщения из этого блога

ԴՍԵՂԻ ՄԱՄԻԿՈՆՅԱՆՆԵՐԻ ԶԻՆԱՆՇԱՆԸ:

Դսեղի համառոտ պատմությունը