«Մարոն» ֆիլմը Լոռվա Դսեղում...





«Մարոն» ֆիլմը Լոռվա շունչ, համ ու հոտ ունի: Այն ներկայացնում է Լոռու Դսեղ գյուղում տեղի ունեցող հետաքրքրաշարժ և հումորային պատմություն` Երևանից հյուր ժամանած երեք ընկերուհիների և գյուղում բնակվող երեք ընկերոջ մասին: Ընկերներից մեկը` Արտավազդը, հիվանդության պատճառով գտնվում է Երևանում: Բուժումն ավարտելուց հետո նա բուժքույր Անիին հրավիրում է իրենց գյուղ` շնորհակալություն հայտնելու և հանգիստը կազմակերպելու համար: Անին անգամ չի էլ մտածում առաջարկի մասին, բայց պատմելով իր ընկերուհիներին` Մարիշին և Նազեհին /վերջինս նոր է ժամանել Մոսկվայից/ նրանց ոգևորված և համոզիչ խոսքերից հետո, որոշում են մեկ-երկու օրով այցելել Արտավազդի գյուղ: Նազեհը, որի մանկությունը նույնպես անցել է Հաջղարում, մեծ ակնկալիքներ ունի, որ կտեսնի իր մանկության ընկեր Վարազդատին, որն էլ ըստ ֆիլմի` երեք ընկերներից մեկն է: Մարիշը, որը համարվում է գլխավոր հերոսներից մեկը, շատ գռեհիկ, հարուստ և ինքնավստահ աղջիկ է, որի կերպարի փոփոխության համար էլ ֆիլմի հիմքում ընկած են նրա կամակորությունները, որոնք փշրում է Սարոն` ընկերներից ամենատգետն ու բռին: Ֆիլմի ռեժիսոր` Ռաֆֆի Ղազարյանի խոսքով` դժվար էր ընտրել մարդկանց, որոնք կկարողանային «Մարոյում» դեր ունենալ: «Ուզում եմ, որ այս ֆիլմից գա այն հոտը, որը որ ես զգացել եմ մեր հին «ՀԱՅՖԻԼՄ»-ից, այն հին ու բարի հերոսներից, որոնք դաստիարակել են ինձ, ավագ սերնդին, և վստահ եմ` դեռ մի քանի սերունդ էլ կմեծանա «Թթենու» ծառի տակ, կամ «մի կտոր» լուսավոր երկնքի»,-ասում է ռեժիսորը:
 ©shamshyan.com





Комментарии

Популярные сообщения из этого блога

ԴՍԵՂԻ ՄԱՄԻԿՈՆՅԱՆՆԵՐԻ ԶԻՆԱՆՇԱՆԸ:

Դսեղի համառոտ պատմությունը