Լոռու մարզի Դսեղ համայնքի տնտեսական քարտեզ

Լոռու մարզի Դսեղ համայնքի տնտեսական քարտեզ

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Դսեղ համայնքը գտնվում է Երևանից մոտ 147 կմ հեռավորության վրա: Համայնքի բնակիչների թիվը մոտ 2620 է, տնային տնտեսությունների թիվը՝ 728: Համայնքի ընդհանուր տարածքը կազմում է 39.47 ք/կմ: Գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են 7922 հա, որից 664.44 հա՝ վարելահող, 20 հա` պտղատու այգիներ, 3114 հա` արոտավայր, տնամերձեր՝ 187 հա, 748 հա` խոտհարք, արդյունաբերական` 35.51 հա, անտառներ` 2593 հա, ընդհանուր պահպանման տարածքներ` 45.49 հա:
HIDEՀԱՄԱՅՆՔԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՏԱՐ ՃՅՈՒՂԵՐԸ
Համայնքի  տնտեսության առաջատար  ճյուղերն  են՝ անասնապահ
ությունը,  դաշտավարությունը,  այգեգործությունը,  արդյունաբերությունը  և  տուրիզմը: Համայնքի տնտեսության առաջատար ճյուղն անասնապահությունն է: Համայնքում կան մոտ 1700 գլուխ խոշոր և 900 գլուխ մանր եղջերավոր անասուններ: Հիմնականում անասնապահությամբ զբաղվող տնտեսությունները ունեն և' խոշոր, և' մանր եղջերավոր անասուններ: Համայնքում բավականին շատ են նաև մեղվաբուծությամբ զբաղվող տնտեսությունները: Ընդհանուր առմամբ համայնքում կա մոտ 590 մեղվաընտանիք: 
Ճյուղի անվանումը
Համայնքի մարդկանց/տնտեսությունների ներգրավվածությունը ճյուղի մեջ
Անասնապահություն
70%
Դաշտավարություն
25%
Այգեգործություն
20%
Արդյունաբերություն
10%
Տուրիզմ
5%

Մշակվող հողերի բաշխվածության աղյուսակ 

Դասակարգում
Հողատերերի քանակ
Մեկ հողատիրոջ չափաբաժինը /հա/
Խոշոր
3
5-ից ավել
Միջին
15
1-5
Մանր
400
0.3-1

Խոշոր եղջերավոր անասուններ 

Դասակարգում
Ֆերմերների քանակ
Գլխաքանակ
Խոշոր
3
10- ից ավելի
Միջին
15
5-10
Մանր
520
1-5

Մանր եղջերավոր անասուններ 

Դասակարգում
Ֆերմերների քանակ
Գլխաքանակ
Խոշոր
4
20-ից ավելի
Միջին
10
10-15
Մանր
600
1-5
  • Քար վերամշակող ընկերություններ,
  • փայտի մշակման արտադրություններ,
  • հյուրատներ,
  • խոշոր հողատերեր:
HIDEՀԱՄԱՅՆՔԻ ՄՐՑԱԿՑԱՅԻՆ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
  • Համայնքը մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդավայրն է, ինչպես նաև այստեղ է գտնվում նրա տուն-թանգարանը, ինչը այցելուների բավականին մեծ հոսք է ապահովում համայնք:
  • Համայնքում յուրաքանչյուր տարի անց է կացվում ամենամյա միջազագյին տիկնիկային փառատոն, որը այցելուների բավականին մեծ հոսք է ապահովում համայնք:
  • Չքնաղ բնությունը և պատմամշակութային արժեքների առատությունը նպաստավոր պայմաններ են ստեղծում համայնքում տուրիզմի զարգացման համար:
  • Արոտավայրերի և խոտհարքերի առկայությունը հնարավորություն են ստեղծում անասնապահության զարգացման համար:
  • Փայտագործության հայտնի ավանդույթները, որով համայնքը ճանաչելի է տարածաշրջանում:
HIDEՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԱՌԿԱ ԱՐԺԵՇՂԹԱՆԵՐԸ
  • Փայտ → կահույք → վաճառք 
Փայտամշակող ընկերություններ
  • Քար → տապանաքար → վաճառք
Քարի վերամշակմամբ զբաղվող ընկերություններ
  • Կաթ → պանիր,մածուն→ վաճառք
Արժեշղթայում ներգրավված են անասնապահությամբ զբաղվող համարյա բոլոր տնտեսությունները: Արտադրանքը վաճառում են հիմնականում Վանաձոր քաղաքում:
  • Ոչխար → բուրդ
Արժեշղթայում ներգրավված են ոչխարաբուծությամբ զբաղվող համարյա բոլոր տնտեսությունները:

Комментарии

Популярные сообщения из этого блога

ԴՍԵՂԻ ՄԱՄԻԿՈՆՅԱՆՆԵՐԻ ԶԻՆԱՆՇԱՆԸ:

Դսեղի համառոտ պատմությունը