Տուրիզմ Ինֆո.
Գյուղի տարածքում կա չորս եկեղեցի։ Ամենամեծը՝ Բարձրաքաշ Սբ. Գրիգոր եկեղեցին է կառուցված 13-րդ դարում Մամիկոնյանների տոհմի կողմից գյուղի հյուսիսային նույնանուն ձորում (գտնվում է կիսաքանդ վիճակում)։ Գյուղի հին մեծ գերեզմանատանն է գտնվում 645 թվականին կառուցված համեմատաբար փոքր միանավ եկեղեցու ավերակները։ Դեբեդի ձորում՝ գյուղի արևմտյան կողմում՝ կիսաքանդ վիճակում կանգնած է Քառասնից Մանկաց եկեղեցին։ Ըստ ճակատի արձանագրության օծվել է 1256 թվականին Հաղպատի վանքի վանահայր Համազասպի կողմից։ Գյուղի տարածքում կա չորս մատուռն։ Կանգուն են մնացել Սբ. Սարգիս և Դդի գլխի Բալա Գիքորի կառուցած մատուռները։ Գյուղի կենտրոնում՝ Թումանյանի տուն թանգարանի հարևանությամբ, գտնվում է գործող եկեղեցին։ Սկզբնական շինությունից մնացած մասերը վերագրվում են VII դարին։ Եկեղեցին մի քանի անգամ ենթարկվել է վերանորոգման, իսկ 20-րդ դարի սկզբին վերակառուցման Գյուղի շրջակայքում կան նաև քարանձավներ որոնք օգտագործվել են մարդկանց կողմից հնագույն ժամանակներից որպես կացարան, իսկ հետագայում միայն անասունների համար։ Դրանցից են «Դռնավոր էրը», Ծակ քարը և գյուղից Ձորագես իջնելու Մուտի աջ կողմի ցածր քարայրը, որը կրում է նաև մարդու կողմից հարմարեցման հետքեր։
Բնական հուշարձանները
Գյուղից հարավ արևելյան կողմի Ծովաքար կոչվող սարի ստորոտում է գտնվում «Ծովեր» կոչվող գեղեցիկ լիճը։ Սովետական կարգերի ժամանակ այն մտնում էր ոռոգման համակարգի մեջ։ Այժմ ոռոգման ջրի բացակայության պատճառով գյուղատնտեսական մթերքների արտադրությունը կրճատվել է։ Կան կաթի, մսի, ձվի, մեղրի և բրդի արտադրությամբ զբաղվողները, իսկ գյուղատնտեսությունում հիմնականում մշակում են հացահատիկի, կարտոֆիլի և կերային այլ կուլտուրաներ։
Գյուղի կենտրոնական հրապարակի վրա է գտնվում մշակույթի տունը՝ 250 տեղանոց դահլիճով և 11000 գիրք ունեցող գրադարանով, ինչպես նաև Հովհաննես Թումանյանի բրոնզյա արձանը։
Комментарии
Отправить комментарий