Թումանյանի ծննդավայր Դսեղն այսուհետ ՙԾովեր՚ կոչվող հանգստի գոտում կարող է ընդունել էկոտուրիզմի սիրահարներին£ Հանգստի գոտի հասնելու համար ուղենշաններ են տեղադրվել ինչպես Դսեղի մուտքի մոտ, այնպես էլ գյուղամիջյան հրապարակի մոտակայքում: Զբոսաշրջիկներին գեղեցիկ ու հարմարավետ ներկայանալու համար Ծովեր լճի մոտ ստեղծվել են էկոտուրիզմի զարգացման համար անհրաժեշտ կառուցվածքներ: Տարածքում գործող այցելուների տունն էլ ՙԾովեր՚ հանգստի գոտի այցելողներին վճարովի հիմունքներով կարող է տրամադրել քնապարկ, վրան, փչվող ռետինե նավակներ, ինչպես նաեւ էկոլոգիական տրանսպորտ հանդիսացող հեծանիվներ: Ի դեպ, վճարովի կլինեն նաեւ տարածքում տեղադրված հանգստի տաղավարները, իսկ մուտքը տարածք անվճար է, սակայն այցելուն պարտավորված կլինի տեղանքից գնալիս աղբը ոչ թե թողնել բնության գրկում կամ ուղղակի լիճը լցել, այլ դուրս բերել տարածքից կամ էլ գցել լճի տարբեր անկյուններում տեղադրված աղբամաններում: