Сообщения

Сообщения за апреля 21, 2013

Ջոկոնդա...

Изображение

Բարձրաքաշ Սուրբ Գրիգորի վանք

Изображение
Բարձրաքաշ Ս.Գրիգոր վանքը  (X-XIII դդ) գտնվում է  Լոռու մարզի   Դսեղ   գյուղից  2  կմ  հյուսիս-արևելք,  Սաղուձոր գետի  ձորալանջին, անտառի մեջ։ Վանքի կազմում են երկու եկեղեցիները, գավիթը, մատուռը և  Մամիկոնյանների տոհմական գերեզմանոցը։ Ս.Աստվածածին կաթողիկեն  1221  թ կառուցել է Մամիկոնյան Սարգիս իշխանի որդին` Մարզպանը։ Կաթողիկեին հարավից կից է գավիթը ( 1259  թ), իսկ հյուսիսից` թաղածածկ դահլիճ տիպի ավանդատներով եկեղեցին (X դ)։ Հուշարձանախմբի հարավային կողմում է Ս. Հարություն մատուռը ( 1204  թ)։ Կառույցներն ունեն քանդակներ և արձանագրություններ։ Սպիտակ երանգի համար անվանվել է նաև « Ճերմակ վանք »։ Շրջակայքում կան  աղբյուր ,  ձիթհանքի  մնացորդներ,  խաչքարեր  և Սմբատ Մամիկոնյանի որդի Համլիկի ու նրա կնոջ` Մամքանի կառուցած Սաղուձորի վանքապատկան  կամուրջը                                              ։