Сообщения

Сообщения за ноября 27, 2011

Դսեղի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին

Изображение
Դսեղում գտնվող եկեղեցիներից միակն է,որը գործում է մինչ օրս,և հուսանք ,որ կգործի ընդմիշտ:

Ձմեռը Դսեղում:

Изображение

Զվարճապատումներ Դսեղից:

Վարսենիկը գյուղխորհրդի նախագահ Աթյան Արամի մոտ պարծենում է. -Ընկեր Աթյան,էրեկ`գիշերվա ժամը 3-ին,ես ու Սանթրոն Համոյին ու Շուշանիկին բռնացրինք մեր գոմի կրիշըմը... -Բայց դու ու Սանթրոն էդ ժամին ինչ գործ ունեիք ձեր գոմի կրիշըմը,որ նրանց էլ բռնացրել եք,-հարցնում է նախագահը:                                                    

Մի փոքրիկ դրախտ...

Изображение

Մեծ Լոռեցին:

Изображение
Հովհ.Թումանյան Կենսագրություն Հովհաննես Թադեւոսի Թումանյան ՝ հայ մեծագույն գրող ու բանաստեղծ, հասարակական գործիչ։ Ծնվել է 1869 թվականի փետրվարի 19-ին, Լոռվա Դսեղ գյուղում` հոգեւորականի ընտանիքում։

Մտածողը...2

ԱՄԵՆԱՀԵՐՈՍԸ (ՎԱՆՆԱՆՑ ՍՈՍԻՆ) Հին է Դսեղը, հին, շատ հին գյուղ է, Ճշտգրիտ տարիքը ո՛չ-ոք չգիտի: Ասենք՝ այնքան հին, որքան որ հին է Անտակորեն խոր հունը Դեբեդի... Այնքան հին, որքան որ հին է գուցե _ Մանուշակաբույր շունչը հովերի, Գուցե այնքան հին, որքան որ հին է Չքնաղատեսիլ ղիրքը Ծովերի... Անհաշիվ է հին Լոռու Դսեղը, Մի բան կա հաստատ, որ գյուղի տեղը Ինչ-որ ժամանակ քաղաք է եղել, Հնաբաններն են այդ փաստն էլ պեղել... Քաղաք է եղել՝ շեն ու շնորհքով, Հետո չգիտես ինչ-ինչ հրաշքով Շեն պալատները փոխվել են հյուղի, Քաղաքն էլ կրկին վերածվել գյուղի...

Մտածողը...

Սիրելի ընթերցողներ,նախապես ուզում եմ տեղեկացնեմ,որ հերթական նյութը նվիրվում է մեր անվանի,բոլորիս կողմից սիրված ,տաղանդավոր դսեղեցի`Գագիկ Կառլենի Ղազարյանին:Այժմ նա մեզ հետ չէ ֆիզիկապես,բայց միշտ կապրի մեր մտքերում և սրտերում...Ձեզ եմ ներկայացնում իր իսկ ստեղծագործությունները:

Լոռվա գեղեցկուհին...

Изображение
Մեր գյուղն էն է,որ հպարտ, Լեռների մեջ միգապատ, Խոր ձորերի քարափին... Դու միշտ կլինես ու կմնաս ինձ համար դրախտ Երկրի վրա...Միշտ կշողաս,կփայլես,կժպտաս քո հյուրերին:Դու իմ հարազատ,իմ գեղեցկուհի Լոռի աշխարհի:Չե ,գովքը չեմ անում սիրուն աղջկա,ինձ ճիշտ հասկացեք,ես գովքն եմ անում իմ թանկ Դսեղի...