Сообщения

Сообщения за августа 4, 2013

«Մարոն» ֆիլմը Լոռվա Դսեղում...

Изображение
«Մարոն» ֆիլմը Լոռվա շունչ, համ ու հոտ ունի: Այն ներկայացնում է Լոռու Դսեղ գյուղում տեղի ունեցող հետաքրքրաշարժ և հումորային պատմություն` Երևանից հյուր ժամանած երեք ընկերուհիների և գյուղում բնակվող երեք ընկերոջ մասին: Ընկերներից մեկը` Արտավազդը, հիվանդության պատճառով գտնվում է Երևանում: Բուժումն ավարտելուց հետո նա բուժքույր Անիին հրավիրում է իրենց գյուղ` շնորհակալություն հայտնելու և հանգիստը կազմակերպելու համար: Անին անգամ չի էլ մտածում առաջարկի մասին, բայց պատմելով իր ընկերուհիներին` Մարիշին և Նազեհին /վերջինս նոր է ժամանել Մոսկվայից/ նրանց ոգևորված և համոզիչ խոսքերից հետո, որոշում են մեկ-երկու օրով այցելել Արտավազդի գյուղ: Նազեհը, որի մանկությունը նույնպես անցել է Հաջղարում, մեծ ակնկալիքներ ունի, որ կտեսնի իր մանկության ընկեր Վարազդատին, որն էլ ըստ ֆիլմի` երեք ընկերներից մեկն է: Մարիշը, որը համարվում է գլխավոր հերոսներից մեկը, շատ գռեհիկ, հարուստ և ինքնավստահ աղջիկ է, որի կերպարի փոփոխության համար էլ ֆիլմի հիմքում ընկած են նրա կամակորությունները, որոնք փշրում է Սարոն` ընկերնե