Сообщения

Сообщения за июля 20, 2014

Հյուրնկալում են զբոսաշրջիկների ու շատ բան սովորում նրանցից:

Դսեղի Բարձրաքաշ Սբ Գրիգոր վանքը` «Համաշխարհային հուշարձան դիտարկողի» պահպանության 2014 թվականի ծրագրում:

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամն (FPWC) իր գլխավոր գործընկեր  ՎիվաՍել-ՄՏՍ -ի և «Հուշարձանների համաշխարհային հիմնադրամի» (WMF) աջակցությամբ, մասնակցել է Լոռվա մարզի Դսեղ գյուղի  Բարձրաքաշ Սբ Գրիգոր  վանքի շրջակայքում կայացած համաշխարհային պատմամշակութային արժեքների պահպանության օրվան նվիրված միջոցառմանը: Համաշխարհային պատմամշակութային արժեքների պահպանության ծրագիրը տոնական և կրթական միջոցառումների շարք է, որը «Հուշարձանների համաշխարհային հիմնադրամի» աջակցությամբ իրականացվում է «Համաշխարհային հուշարձան դիտարկողի» ցանկում ընդգրկված` մշակութային ժառանգություն ունեցող վայրերում: Այս տարի Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի շնորհիվ Լոռվա մարզի Բարձրաքաշ Սբ Գրիգոր վանքն ընդգրկվել է «Համաշխարհային հուշարձան դիտարկողի»` համաշխարհային պատմամշակութային արժեքների պահպանության 2014 թվականի ծրագրում:

ԴՍԵՂԻ ՄԱՄԻԿՈՆՅԱՆՆԵՐԻ ԶԻՆԱՆՇԱՆԸ:

Изображение
Ծնվող յուրաքանչյուր հայ երեխա մայրական առաջին  գորովագութ խոսքերից հետո  լսում է  հայ զորավարների, հայոց  պատմության վերելքների ու վայրէջքների մասին: Եվ բոլոր պատմությունների մեջ ամենամեծ ակնածանքով տրվում են Հայոց  աշխարհի պաշտպանության վահան դարձած Մամիկոնյան տոհմի ներկայացուցիչների անունները: Թե այս բնիկ հայկական ազնվական տոհմը ինչպիսի հերոսներ է ծնել, բավական է հիշել Վասակի, Մուշեղի, Մանվելի, Վարդանի, Վահանի, Վարդի, Դավթի, Գրիգորի անունները:     12-րդ դարի վերջերին, Միջին արևելքում, Բյուզանդիայում, Վրաստանում ցրված Մամիկոնյան նախարարական տոհմի ճյուղերից մեկը հաստատվել է պատմական Գուգարքում, ներկայիս Դսեղ գյուղում: Այս նոր իշխանական տան հիմնադիրը թեև Սարգիս Մամիկոնյանն էր, բայց նրա պապի՝ Համազասպի անունով տոհմը երբեմն Մամիկոնյանին զուգահեռ կոչում են Համազասպյան: