Сообщения

Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի որդու ընկերությունը կհատի Դսեղի անտառները

Անտառների պահպանության բարեփոխումների ծրագրով այս տարի Դսեղի անտառտնտեսությունում 14 հազար խմ փայտանյութ է պատրաստվելու։ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի մասնաճյուղերում անտառների պահպանության բարեփոխումները վերածվել են անտառների մասսայական ոչնչացման գործընթացի: Բարեփոխումների ծրագրով Դսեղի անտառտնտեսության անտառներում նախատեսվել է շահագործել 19 հատատեղ: Դսեղի անտառտնտեսության մեջ մտնում են Մարցի, Մոտկորի, Դսեղի, Լորուտի 14505,2 հա անտառները:

Դսեղի Սբ. Գրիգոր Լուսավորիչ Եկեղեցու վերակառուցման նախագիծ

Изображение
Ձեզ եմ ներկայացնում Դսեղի Սբ. Գրիգոր Լուսավորիչ Եկեղեցու վերակառուցման նախագիծն ըստ Արամ Աթյանի:

Թումանյանի նամակը Զորավարին

Изображение
Սիրելի Անդրանիկ, Ահավոր մոմենտի առջև ամեն մարդ պետք է ընդհանուր սեղանին բերի ինչ որ ունի և կարող է՝ թե վերահաս վտանգը կանխելու և թե բաղձալի հաղթությանը հասնելու համար։ 

Հյուրնկալում են զբոսաշրջիկների ու շատ բան սովորում նրանցից:

Դսեղի Բարձրաքաշ Սբ Գրիգոր վանքը` «Համաշխարհային հուշարձան դիտարկողի» պահպանության 2014 թվականի ծրագրում:

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամն (FPWC) իր գլխավոր գործընկեր  ՎիվաՍել-ՄՏՍ -ի և «Հուշարձանների համաշխարհային հիմնադրամի» (WMF) աջակցությամբ, մասնակցել է Լոռվա մարզի Դսեղ գյուղի  Բարձրաքաշ Սբ Գրիգոր  վանքի շրջակայքում կայացած համաշխարհային պատմամշակութային արժեքների պահպանության օրվան նվիրված միջոցառմանը: Համաշխարհային պատմամշակութային արժեքների պահպանության ծրագիրը տոնական և կրթական միջոցառումների շարք է, որը «Հուշարձանների համաշխարհային հիմնադրամի» աջակցությամբ իրականացվում է «Համաշխարհային հուշարձան դիտարկողի» ցանկում ընդգրկված` մշակութային ժառանգություն ունեցող վայրերում: Այս տարի Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի շնորհիվ Լոռվա մարզի Բարձրաքաշ Սբ Գրիգոր վանքն ընդգրկվել է «Համաշխարհային հուշարձան դիտարկողի»` համաշխարհային պատմամշակութային արժեքների պահպանության 2014 թվականի ծրագրում:

ԴՍԵՂԻ ՄԱՄԻԿՈՆՅԱՆՆԵՐԻ ԶԻՆԱՆՇԱՆԸ:

Изображение
Ծնվող յուրաքանչյուր հայ երեխա մայրական առաջին  գորովագութ խոսքերից հետո  լսում է  հայ զորավարների, հայոց  պատմության վերելքների ու վայրէջքների մասին: Եվ բոլոր պատմությունների մեջ ամենամեծ ակնածանքով տրվում են Հայոց  աշխարհի պաշտպանության վահան դարձած Մամիկոնյան տոհմի ներկայացուցիչների անունները: Թե այս բնիկ հայկական ազնվական տոհմը ինչպիսի հերոսներ է ծնել, բավական է հիշել Վասակի, Մուշեղի, Մանվելի, Վարդանի, Վահանի, Վարդի, Դավթի, Գրիգորի անունները:     12-րդ դարի վերջերին, Միջին արևելքում, Բյուզանդիայում, Վրաստանում ցրված Մամիկոնյան նախարարական տոհմի ճյուղերից մեկը հաստատվել է պատմական Գուգարքում, ներկայիս Դսեղ գյուղում: Այս նոր իշխանական տան հիմնադիրը թեև Սարգիս Մամիկոնյանն էր, բայց նրա պապի՝ Համազասպի անունով տոհմը երբեմն Մամիկոնյանին զուգահեռ կոչում են Համազասպյան:

Մեր գետը հոսում ու լցնում է մի մարդու գրպանը:

Изображение
Շատ անգամ եմ լսել,որ մեր Մարց գետի ապագան վտանգի տակ է:Բայց վերջին անգամ երբ եղել եմ այնտեղ,ամեն բան կարգին էր,ջուրը հոսում էր իր հունով,ձկները լողում էին,մարդիք հանգստանում էին,մի խոսքով ամեն ինչ կար այնպես,ինչպես ի սկզբանե նկարել էր  մայր բնությունը:Այսօր տեսա մի տեսանյութ,որտեղ գետն անճանաչելի էր դարձել,ավիրվել և ապականվել էր գետի հովիտը,ջուրն այնքան սակավ էր ,որ թվում էր ,թե կարել է ամբողջ գետը խմել:Նայելով մտածում ես,միթե՞ այստեղով անցել են թուրքերը:Ախր այ << կառավարություն>> Ջուղայում հայկական խաչքարերի ու գերեզմանների ոչնչացումից էիք խոսում,բա ու՞ր են ձեր <<կույր>> աչքերը ,որ չեն տեսնում երկրիս ոչնչացումը ներսից:Չնայած ասա ումից ինչ եմ պահանջում,դե դուք ժաանակ չունեք զբաղվելու նմանատիպ հարցերով,քանզի զբաղված եք ճանապարհներին տեսախցիկներ դնելով,մայրաքաղաքի ասֆալտը տարվա մեջ միքանի անգամ փոխելով,թանկացումներ անելով:Ախր այ <<կառավարություն>> էնքան մեղք ես դու,չէ որ թվարկածներիցս ոչինչից դու եկամուտ չունես:Էդ ամեն ինչը գնում մտնումա Մի զզվելի մա