Популярные сообщения из этого блога
Մտածողը...2
ԱՄԵՆԱՀԵՐՈՍԸ (ՎԱՆՆԱՆՑ ՍՈՍԻՆ) Հին է Դսեղը, հին, շատ հին գյուղ է, Ճշտգրիտ տարիքը ո՛չ-ոք չգիտի: Ասենք՝ այնքան հին, որքան որ հին է Անտակորեն խոր հունը Դեբեդի... Այնքան հին, որքան որ հին է գուցե _ Մանուշակաբույր շունչը հովերի, Գուցե այնքան հին, որքան որ հին է Չքնաղատեսիլ ղիրքը Ծովերի... Անհաշիվ է հին Լոռու Դսեղը, Մի բան կա հաստատ, որ գյուղի տեղը Ինչ-որ ժամանակ քաղաք է եղել, Հնաբաններն են այդ փաստն էլ պեղել... Քաղաք է եղել՝ շեն ու շնորհքով, Հետո չգիտես ինչ-ինչ հրաշքով Շեն պալատները փոխվել են հյուղի, Քաղաքն էլ կրկին վերածվել գյուղի...
ԴՍԵՂԻ ՄԱՄԻԿՈՆՅԱՆՆԵՐԻ ԶԻՆԱՆՇԱՆԸ:
Ծնվող յուրաքանչյուր հայ երեխա մայրական առաջին գորովագութ խոսքերից հետո լսում է հայ զորավարների, հայոց պատմության վերելքների ու վայրէջքների մասին: Եվ բոլոր պատմությունների մեջ ամենամեծ ակնածանքով տրվում են Հայոց աշխարհի պաշտպանության վահան դարձած Մամիկոնյան տոհմի ներկայացուցիչների անունները: Թե այս բնիկ հայկական ազնվական տոհմը ինչպիսի հերոսներ է ծնել, բավական է հիշել Վասակի, Մուշեղի, Մանվելի, Վարդանի, Վահանի, Վարդի, Դավթի, Գրիգորի անունները: 12-րդ դարի վերջերին, Միջին արևելքում, Բյուզանդիայում, Վրաստանում ցրված Մամիկոնյան նախարարական տոհմի ճյուղերից մեկը հաստատվել է պատմական Գուգարքում, ներկայիս Դսեղ գյուղում: Այս նոր իշխանական տան հիմնադիրը թեև Սարգիս Մամիկոնյանն էր, բայց նրա պապի՝ Համազասպի անունով տոհմը երբեմն Մամիկոնյանին զուգահեռ կոչում են Համազասպյան: