Сообщения

Сообщения за июля 6, 2014

Դսեղը,Ղարաքիլիսայի ճակատամարտը և Անդրանիկը:

Изображение
Շատ անգամներ է խոսվել Անդրանիկի զորմասաը Ղարաքիլիսայի ճակատամարտին չմտցնելու մասին:Շատերը դա կապում են Անդրանիկի անձնական խնդիրների հետ,որոնք նա ուներ Նազարբեկյանի և Հայկական խորրդի հետ:  Կարինի անկումից հետ Անդրանիկ Օզանյանը Հայկական կորպուսի հրամանատար Թովմաս Նազարբեկյանին և Հայոց ազգային խորհրդին հեռագրելով հրաժարվում է Հայաստանի երկրապահ զորամասերի հրամանատարությունից,որոշում է միայնակ գործել Զանգեզուրում և Ղարաբաղում:Շուտով պարզ է դառնում,որ թուրքերը չբավարարվելով Կարսով և Կարինով,հարձակվում է արևելյան Հայաստանի վրա:Թուրքական բանակներից մեկը Լոռու վրայով պետք է արշավեր Թիֆլիս:

ՄԵԾԵՐԸ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՄԱՍԻՆ

Այսօր Թումանյանը իր լեզուն հասցրել է այն բյուրեղանման պարզության, որը մոտեցնում է նրան Պուշկինին, և որը նրա գերագույն արժանիքոներից մեկը պիտի համարվի: Վ. ՏԵՐՅԱՆ *** Այո, Թումանյանն իր արվեստով նման է կախարդի. բնավ չեք զգում, որ գրել է. թվում է երկը ժողովրդական մի կենդանի խոսք է իր ձևերով, երանգներով ու հույզերով. զգում եք, որ բանաստեղծը ելնում է իր ժողովրդի ընդերքից, իր մեջ ներծծած, խտացրած այն ամենը, ինչ կոչվում է ժողովրդի կյանք` նրա մաքուր, ազնիվ հոգին, նրա մարդասեր աշխարհայացքը, նաև նրա տառապալից առօրյան, աղքատի ապրուստը… Մի խոսքով` Թումանյանի երկերում կա, ինչպես Տերյանն է նկատել, «հայրենի խինդ ու ժպիտ և հայրենի վիշտ»… ՍՏ. ԶՈՐՅԱՆ ***

Տուրիզմ Ինֆո.

Գյուղի տարածքում կա չորս եկեղեցի։ Ամենամեծը՝ Բարձրաքաշ Սբ. Գրիգոր եկեղեցին է կառուցված 13-րդ դարում Մամիկոնյանների տոհմի կողմից գյուղի հյուսիսային նույնանուն ձորում (գտնվում է կիսաքանդ վիճակում)։ Գյուղի հին մեծ գերեզմանատանն է գտնվում 645 թվականին կառուցված համեմատաբար փոքր միանավ եկեղեցու ավերակները։ Դեբեդի ձորում՝ գյուղի արևմտյան կողմում՝ կիսաքանդ վիճակում կանգնած է Քառասնից Մանկաց եկեղեցին։ Ըստ ճակատի արձանագրության օծվել է 1256 թվականին Հաղպատի վանքի վանահայր Համազասպի կողմից։ Գյուղի տարածքում կա չորս մատուռն։ Կանգուն են մնացել Սբ. Սարգիս և Դդի գլխի Բալա Գիքորի կառուցած մատուռները։ Գյուղի կենտրոնում՝ Թումանյանի տուն թանգարանի հարևանությամբ, գտնվում է գործող եկեղեցին։ Սկզբնական շինությունից մնացած մասերը վերագրվում են VII դարին։ Եկեղեցին մի քանի անգամ ենթարկվել է վերանորոգման, իսկ 20-րդ դարի սկզբին վերակառուցման Գյուղի շրջակայքում կան նաև քարանձավներ որոնք օգտագործվել են մարդկանց կողմից հնագույն ժամանակներից որպես կացարան, իսկ հետագայում միայն անասունների համար։ Դրանցից են «Դռնավո

Լոռու մարզի Դսեղ համայնքի տնտեսական քարտեզ

Լոռու մարզի Դսեղ համայնքի տնտեսական քարտեզ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ Դսեղ համայնքը գտնվում է Երևանից մոտ 147 կմ հեռավորության վրա: Համայնքի բնակիչների թիվը մոտ 2620 է, տնային տնտեսությունների թիվը՝ 728: Համայնքի ընդհանուր տարածքը կազմում է 39.47 ք/կմ: Գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են 7922 հա, որից 664.44 հա՝ վարելահող, 20 հա` պտղատու այգիներ, 3114 հա` արոտավայր, տնամերձեր՝ 187 հա, 748 հա` խոտհարք, արդյունաբերական` 35.51 հա, անտառներ` 2593 հա, ընդհանուր պահպանման տարածքներ` 45.49 հա: HIDE ՀԱՄԱՅՆՔԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՏԱՐ ՃՅՈՒՂԵՐԸ Համայնքի  տնտեսության առաջատար  ճյուղերն  են՝ անասնապահ

ՀՀ Մշակույթի նախարարությունը լավ բաներ չի անում...

Изображение
Դսեղ գյուղի միջնադարյան գերեզմանոցում գտնվող 7-րդ դարի քառակող կոթողի պատվանդանը խարխլվել է, որի հետեւանքով կոթողն իր բնական դիրքից կիսով չափ թեքվել է: Չվերականգնելու դեպքում այն գետնին կտապալվի: Դսեղի համայնքապետ Նորիկ Քոչարյանը երրորդ գրությունն է ուղղում մշակույթի նախարարին՝ խնդրելով «հանձնարարել համապատասխան վարչությանը կազմակերպելու Միջնադարյան քառակող կոթողի ուղղման եւ ամրացման աշխատանքները»: