Сообщения

Сообщения за июля 29, 2012

Էկոտուրիզմի զարգացումը Դսեղում. բացվել են երեք զբոսաշրջային հյուրատներ

Изображение
  <Ծովեր> լիճ Հունիսի 28-ին Եվրոպական միության և  Ավստրիական զարգացման համագործակցության կողմից ֆինանսավորվող, ինչպես նաև համաշխարհային բանկի IUCN-ի  և WWF-ի կողմից իրականացվող «Անտառային օրենսդրության կիրարկման և Անտառային ոլորտի կառավարման բարելավում Եվրոպական հարևանության քաղաքականության արևելյան երկրներում և Ռուսաստանում» ծրագրի շրջանակներում, WWF-ի հայաստանյան գրասենյակը Դսեղ համայնքում կազմակերպեց ծրագրերի ավարտական և մաքրման աշխատանքների կազմակերպման հետ կապված միջոցառումներ։ Միջոցառմանը մասնակցեցին մարզպետարանների, միջազգային կազմակերպությունների, ԶԼՄ-ների  ներկայացուցիչներ: Դսեղում բացված հյուրատներից մեկը

Նոր շունչ Դսեղի զբոսաշրջությանը

Изображение
Թումանյանի ծննդավայր Դսեղն այսուհետ ՙԾովեր՚ կոչվող հանգստի գոտում կարող է ընդունել էկոտուրիզմի սիրահարներին£ Հանգստի գոտի հասնելու համար ուղենշաններ են տեղադրվել ինչպես Դսեղի մուտքի մոտ, այնպես էլ գյուղամիջյան հրապարակի մոտակայքում: Զբոսաշրջիկներին գեղեցիկ ու հարմարավետ ներկայանալու համար Ծովեր լճի մոտ ստեղծվել են էկոտուրիզմի զարգացման համար անհրաժեշտ կառուցվածքներ: Տարածքում գործող այցելուների տունն էլ ՙԾովեր՚ հանգստի գոտի այցելողներին վճարովի հիմունքներով կարող է տրամադրել քնապարկ, վրան, փչվող ռետինե նավակներ, ինչպես նաեւ էկոլոգիական տրանսպորտ հանդիսացող հեծանիվներ: Ի դեպ, վճարովի կլինեն նաեւ տարածքում տեղադրված հանգստի տաղավարները, իսկ մուտքը տարածք անվճար է, սակայն այցելուն պարտավորված կլինի տեղանքից գնալիս աղբը ոչ թե թողնել բնության գրկում կամ ուղղակի լիճը լցել, այլ դուրս բերել տարածքից կամ էլ գցել լճի տարբեր անկյուններում տեղադրված աղբամաններում: