Մեր գետը հոսում ու լցնում է մի մարդու գրպանը:

Շատ անգամ եմ լսել,որ մեր Մարց գետի ապագան վտանգի տակ է:Բայց վերջին անգամ երբ եղել եմ այնտեղ,ամեն բան կարգին էր,ջուրը հոսում էր իր հունով,ձկները լողում էին,մարդիք հանգստանում էին,մի խոսքով ամեն ինչ կար այնպես,ինչպես ի սկզբանե նկարել էր  մայր բնությունը:Այսօր տեսա մի տեսանյութ,որտեղ գետն անճանաչելի էր դարձել,ավիրվել և ապականվել էր գետի հովիտը,ջուրն այնքան սակավ էր ,որ թվում էր ,թե կարել է ամբողջ գետը խմել:Նայելով մտածում ես,միթե՞ այստեղով անցել են թուրքերը:Ախր այ << կառավարություն>>
Ջուղայում հայկական խաչքարերի ու գերեզմանների ոչնչացումից էիք խոսում,բա ու՞ր են ձեր <<կույր>> աչքերը ,որ չեն տեսնում երկրիս ոչնչացումը ներսից:Չնայած ասա ումից ինչ եմ պահանջում,դե դուք ժաանակ չունեք զբաղվելու նմանատիպ հարցերով,քանզի զբաղված եք ճանապարհներին տեսախցիկներ դնելով,մայրաքաղաքի ասֆալտը տարվա մեջ միքանի անգամ փոխելով,թանկացումներ անելով:Ախր այ <<կառավարություն>> էնքան մեղք ես դու,չէ որ թվարկածներիցս ոչինչից դու եկամուտ չունես:Էդ ամեն ինչը գնում մտնումա Մի զզվելի մարդու գրպանը:Լավ,թքաց ունեմ Էդ ամեն ինչի վրա,ինձ հիմա ավելի շատ հուզումա գետի ճակատագիրը:Բայց արի ու տես մեր գետն էլ է հոսում ու լցվում էդ  մարդու գրպանը...


Комментарии

Популярные сообщения из этого блога

Մեծ Լոռեցին:

Մտածողը...2

ԴՍԵՂԻ ՄԱՄԻԿՈՆՅԱՆՆԵՐԻ ԶԻՆԱՆՇԱՆԸ: